17-ամյա այս աղջկա ոտքերը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում
11.10.2020
ԱՄՆ-ի տասնյոթամյա բնակչուհի Մակի Կարին ամեն տարի ցատկային աճ էր արձանագրում, ինչը նրան թույլ է տվել պատանեկան տարիքում հասնել 208,28 սանտիմետր հասակի:
Ամերիկուհին երբեք չի մտածել, որ կարող է ինչ-որ առանձնահատուկ բանով աչքի ընկնել, քանի դեռ տեղի չունեցավ մի միջադեպ: Օրերից մի օր աղջիկը ցանկացավ գուլպաներ գնել, բայց այդպես էլ համապատասխան երկարության չգտավ, ուստի ստիպված էր հատուկ պատվիրել:
Այդ ընթացքում նրա մոտ միտք հղացավ մի քանի զանգ կատարել Գինեսի ռեկորդների գրքի կազմկոմիտե: Փորձագետներն այցելեցին Մակին ու պարզվեց, որ 17-ամյա աղջկա ոտքերն ամենաերկարն են աշխարհում: Աջ ոտքը 134,3 սմ է, իսկ ձախը՝ 135,3 սմ: Այսօր սա կանանց շրջանում բացարձակ ռեկորդ է:
Աղջկա խոսքով՝ ոտքերի այդպիսի երկարությունն ունի նաև բացասական կողմեր. անընդհատ գլուխդ խփում ես՝ անցնելով դռների միջով, դժվարությամբ ես մեքենա նստում, իսկ հարմար հագուստ գտնելը մեծ փորձություն է:
Այդուանդերձ, աղջիկը չի վհատվում և ուրախ է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, իսկ ապագայում մտադիր է աջակցել անսովոր ֆիզիկական չափեր ունեցող մարդկանց:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2803 անգամ
Читать на русском
|