Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կարտոֆիլով դիմակներ չոր եւ յուղոտ մաշկի համար

08.05.2012

Խոհանոցում ամենաօգտագործվող մթերքներից մեկը՝ կարտոֆիլը, ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար դեմքի մաշկի համար:

Կարտոֆիլով դիմակներ յուղոտ մաշկի համար

Քերիչով անցկացրեք մեկ մաքրած միջին չափի հում կարտոֆիլ: Քերած կարտոֆիլին ավելացրեք 1 ճ. գդալ չոր կաթ, 1 հարած ձվի սպիտակուց, 1 թ. գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և 50 գ գարեջուր: Լավ խառնեք այս ամենը և քսեք դեմքին 10 րոպեով: Այնուհետև լվացեք սառը ջրով:

Կարտոֆիլի պյուրեն խառնեք կեֆիրի հետ' հավասար չափաբաժիններով: Մինչև քսելը լավ լվացեք դեմքը: 10-15 րոպե պահեք դիմակը դեմքին, որից հետո լվացեք սառը ջրով:

Կես ճաշի գդալ կարտոֆիլի օսլան խառնեք նույնչափ ալյուրի հետ: Ավելացրեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և մի փոքր եռացրած ջուր, բայց այնքան, որ զանգվածը թանձր մնա: Քսեք դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Լվացեք սառը ջրով:


Դիմակներ չոր մաշկի համար

Եփեք կարտոֆիլը և տրորեք թթվասերի հետ այնքան, մինչև փափուկ զանգված ստանաք: Քսեք այն դեմքին և վզին, թողեք մինչև 15 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Մի կաթսայի մեջ եփեք 2 մաքրած կարտոֆիլ, իսկ մյուս կաթսայի մեջ' մի քանի շագանակ: Կարտոֆիլից պատրաստեք պյուրե, իսկ եփած շագանակներն աղացեք մսաղացով: Խառնեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեն նույնքան աղացած շագանակի հետ: Այդ զանգվածին ավելացրեք 1 ճ. գդալ ձիթապտղի ձեթ: Քսեք դիմակը դեմքին և թողեք 10 րոպե: Այնուհետև լվացեք գոլ ջրով:

Կարտոֆիլը եփեք կաթի մեջ, այնուհետև պյուրե սարքեք: 1 ճ. գդալ պյուրեն խառնեք 2 ճ. գդալ ցանկացած բանջարեղենի կամ մրգի հյութի հետ: Քսեք խառնուրդը դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Մաքրեք դեմքը գոլ ջրով, իսկ հետո սառր ջրով շփեք այն: Ցանկալի է կրկնել այս դիմակը շաբաթը մեկ անգամ երկու ամսվա ընթացքում:

Եփեք կեղևով կարտոֆիլը, այնուհետև մաքրեք այն կեղևից և անցկացրեք քերիչի մանր անցքերով: Մի ճաշի գդալ քերած կարտոֆիլին ավելացրեք 1 ձվի սպիտակուց, 1 ճ. գդալ կաթ և 1թ. գդալ բուսական յուղ: Այս ամենը խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Թողեք այդպես 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

Դիտվել է 23008 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նորաձև տեսք ունենալ. խորհուրդներ Սելենա Գոմեսի ոճաբանից

23.07.2025
Հուլիսի 22-ին դերասանուհի, երգչուհի, բարերար և սոցիալական ցանցերի աստղ Սելենա Գոմեսը դաձավ 33 տարեկան: Ներկայացնում ենք Սելենայի անթերի տեսքի գաղտնիքները և կիսվում նրա ոճաբան Քեյթ Յանգի պարզ հնարքներով:

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2025 10:48
40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24
Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21
Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45
52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.07.2025
Դիտվել է 633 անգամ
24.07.2025
Դիտվել է 561 անգամ
29.07.2025
Դիտվել է 231 անգամ
30.07.2025
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster