Որոշել եք տաք օրերը դիմավորել վառ կարմիր զգեստով ու լավ գիտակցում եք դրա ողջ բարդությունը… Մենք կօգնենք ձեզ «չկորչել ձեր ընտրած վառ զգեստի մեջ»: Ամեն ինչի գրավականը ճիշտ դիմահարդարումն է:
Սկսենք շուրթերից: Վառ կարմիր զգեստի հետ գուցե մի քիչ դժվար է ընտրել կարմիր շրթներկը, քանի որ վախ կա ծիծաղելի երևալու, բայց սա թվացյալ է: Հավատացեք' անգույն շրթներկը շատ վատ կնայվի ու կփչացնի ողջ կերպարը: Կարմիր շրթներկն իհարկե իր գամմաներն ունի: Մերիլին Մոնրոյի պես նուրբ ու սպիտակամաշկ կանանց խորհուրդ է տրվում օգտագործել տաք' ծիրանագույն նրբերանգ պարունակող կարմիր շրթներկ:
Իսկ շատ վառ կարմիրը վիզուալ կմեծացնի փոքր շուրթերը:
Հիշեք' երանգով շրթներկը պետք է հնարավորինս քիչ տարբերվի զգեստի գույնից:
Եթե Դուք շիկահեր եք ու մեծ շուրթեր ունեք, անգամ կարմիր զգեստ հագնելու դեպքում կարմիր շրթներկ օգտագործելը չի խրախուսվում: Ավելի լավ է անգույն փայլ օգտագործել:
Ինչ վերաբերում է աչքերի հարդարմանը, ապա սխալ է այն կարծիքը, թե կարմիր զգեստի հետ ուղղակի անհրաժեշտ է մուգ տոներով ներկել կոպերը:
Հակառակը. բնականից գրեթե չտարբերվող, թեթև ու եթերային գույներով քսած աչքերն ավելի արտահայտիչ են կարմիրի ֆոնին:
Իսկ եթե կարմիր զգեստով որոշել եք ինչ-որ տոնի մասնակցել, ապա աչքերի հարդարման համար նախընտրելի է Smokey Eyes ոճը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։