Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

«Տիրամիսուի ոճով»՝ ելակով աղանդեր

20.06.2020

Պատրաստման առումով ոչ բարդ, շատ համեղ և գեղեցիկ աղանդեր՝ ելակի սեզոնի համար։

Բաղադրիչները․

• Ելակ՝ 300 գ
• Կարագ՝ 1 ճաշի գդալ
• Շաքարավազ՝ 50 գ
• Կոնյակ (ցանկացած ուժեղ ալկոհոլ)՝ 2 ճաշի գդալ

Կրեմ-չիզ

• Կաթնաշոռ՝ 200 գ
• Սերուցք (33%) ՝ 200 մլ
• Շաքարի փոշի՝ 80 գ
• Վանիլին՝ ըստ ճաշակի։

Աղանդերի այլ հավելումներ

• Լուծվող սուրճ՝ 1 թեյի գդալ
• Եռացրած ջուր՝ 100 մլ
• Կակաոյի փոշի՝ 2 ճաշի գդալ
• Անանուխ (ձևավորման համար)՝ 4 հատ
• Շաքարի փոշի (ձևավորոլու համար)՝ ըստ ճաշակի
• Թխվածքաբլիթ (սավոյարդի ձողիկներ)՝ 12 հատ:

Պատրաստման ժամանակը' 60 րոպե։

Պատրաստման եղանակը․

600x580

Ելակները լվանում ենք, պոչերը հեռացնում, չորացնում թղթե սրբիչով։

600x580

Թավայի մեջ հալեցնում են կարագը։

600x580

Ելակը լցնում ենք թավայի մեջ, վրան ցանում շաքարավազը։

600x580

Հենց որ ելակներից հյութը սկսում է դուրս գալ, վրան լցնում ենք ուժեղ ալկոհոլը' ռոմ, կոնյակ կամ այլ։ Վերևից կրակով այրում ենք (կարելի է օգտագործել գազի այրիչ): Հենց կրակը մարվի, մի կողմ ենք դնում և թողնում, որ ելակները լիովին սառչեն:

600x580

Պատրաստում են կրեմ-չիզը: Խառնում ենք կաթնաշոռը, սերուծքը, շաքարի փոշին, վանիլինը և ամբողջը խառնիչով հարում՝ միչև կրեմ ստանալը։

600x580

Եփում ենք սուրճը․ 1 թեյի գդալ՝ 100 մլ եռացրած ջրին։ Թողնում ենք սառչի։

600x580

Թխվածքաբլիթները բաժանում ենք 4 մասի։

600x580

Մատուցման համար վերցնում ենք բաժակներ: Աղանդերի ձևավորման հարմարության համար կրեմը կարելի է լցնել խոհարարական տոպրակի մեջ' հատուկ ծայրով: Բաժակի ներքկի հատակին մի քիչ կրեմ ենք լցնում, վրան շաղ տալիս կակաոյի փոշի:

600x580

Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շերտով շարում բաժակի մեջ։

600x580

Վրան դնում ենք մի քանի հյութայի ելակ։

600x580

Հաջորդ շերտը՝ դարձյալ կրեմ։

600x580

Կրեմի վրայից դնում ենք «այրված» ելակներ, զարդարում անանուխով, վրան ցանում շաքարի փոշի։

Աղանդերը մատուցում ենք սառեցված վիճակում։ Բարի ախորժակ։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8680 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2026 10:35
Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23
Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40
Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։ 
13-03-2026 01:44
Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.03.2026
Դիտվել է 1672 անգամ
10.03.2026
Դիտվել է 310 անգամ
11.03.2026
Դիտվել է 290 անգամ
12.03.2026
Դիտվել է 255 անգամ
13.03.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster