Չախոբիլի՝ հավով
18.04.2020
Նախկինում չախոբիլին պատրեստել են փասիանի մսից, սակայն, ժամանակի հետ համեղ ուտեստների սիրահարներին գերեց նաև հավով պատրաստվածը։
Ձեզ հարկավոր են․
• 800գ հավի փափուկ միս • գլուխ սոխ՝ 1 հատ • լոլիկ՝ 2 հատ • մաղադանոսի և համեմի մեկ կապ • 4 ճաշի գդալ կարագ • 3 պճեղ սխտոր • Աղ, խմելի-սունելի, սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
• Կտրեք հավը փոքր կտորների: Տապակեq նախապես տաքացրած թավայի մեջ՝ 15 րոպե:
• Ընկղմեք լոլիկները եռացրած ջրի մեջ' հեշտությամբ կլպելու համար: Կտրատեք և լցրեք տապակած հավի վրա: Եփեք միջին կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 10 րոպե:
• Կարագը հալեցրեք առանձին թավայի մեջ և տապակեք կիսաօղակներով կտրված սոխը:
• Սոխը մինչև ոսկե-դարչնագույնը տապակելուց հետո, այն ավելացրեք հավի վրա:
• Կտրեք սխտորը և կանաչիները՝ մանր: Ավելացրեք դրանք թավայի մեջ:
• Աղ արեք՝ ըստ ճաշակի
Ճաշը պատրաստ է: Չախոբիլին մատուցեք տաք վիճակում: Այս ուտեստի բույրը կտարածվի ամբողջ թաղամասում: Իրական խոհարարական կախարդանք:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5543 անգամ
Читать на русском
|