Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2020-ի հագուստի նորաձևության 6 միտում

17.01.2020

2020-ին նորաձ կլինեն թե՛ սպորտային, թե՛ նրբագեղ ոճերը, և լավ կլինի, եթե կարողանաք համատեղել երկուսն էլ: Համաշխարհային դիզայներների հավաքածուներից արդեն պարզ է, որ 2019-ի որոշ միտումներ արդիական կլինեն նաև այս տարի, բայց կան նաև նոր լուծումներ, որոնք համարվելու են նորաձև: Ահա, թե ինչ հագուստներ նորաձև կլինեն 2020 թվականին:

Լայն թևքեր

Դրանք շատ սիրված դարձան 2019-ի ամռանը: Լայն թևքերով բլուզներն ու զգեստները, կատարյալ են ռոմանտիկ ոճով և քնքուշ տիկնանց համար, ովքեր հագնվում են ռետրո ոճով և սիրում են հաճախել բարձրաշխարհիկ միջոցառումների: Դրանք նորաձև էին 80-90-ականներին և հաճախ նույնացվում են դիսկո ոճի հետ: Դրանց հետ դուք աննկատ մնալ չեք կարող:

600x580

Պտավոր հագուստ

Այս միտումը ևս անցյալ տարվանից եկած ժառանգություն է: 2019-ի ամռանը շատ նորաձև էին կարճ փեշով պտավոր զգեստները: Այժմ պտավորը նորից գրավում է նորաձևության աշխարհը․ հանգիստ գնեք վերնաշապիկներ, սվիտերներ, կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ, լողազգեստներ և նույնիսկ գուլպաներ և ձեռնոցներ: Սա հավերժ դասական է, և դուք նրբագեղ տեսք կունենաք:

600x580

Դարսերով հագուստ

Ինչպես արդեն պարզ է դարձել, 2020 թվականին նորաձև կլինի լայն հագուստ կրելը, այլ ոչ թե կիպ գրկող վերնաշապիկներ, ջինսեր և զգեստներ: Դարսերով հագուստները՝ շրջազգեստները, կիսաշրջազգեստները, վերնաշապիկները և, նույնիսկ, տաբատները շատ ոճային տեսք կունենան: Դրանցով ձեր կերպարը կդառնա ավելի ներկյանանալի, և միևնույն ժամանակ, դրանք կթաքցնեն մեծ փորը և լայն կոնքերը: Դրանք նաև հիշեցնում են 90-ականների նորաձևությանը:

600x580

Խամրած-դեղին զգեստներ

2020 թվականին դեղին գույնը կլինի ամենից շատ պահանջվածներից մեկը: Բայց ոչ թե վառ դեղինը, որը հիշեցնում է տաք արև կամ կիտրոն, այլ ավելի թեթև երանգը՝ գունատ-դեղինը, հնարավոր է դեղինականաչը: Բաց դեղինը շատ նրբագեղ գույն է, հաճախ նման զգեստներ կրում են առասպելական արքայադուստրերը: Այս գույնը ձեզ կդարձնի ավելի ոճային, վստահ և անսովոր:

600x580

Ջինսե կիսաշրջազգեստներ

Եթե սիրում եք կիսաշրջազգեստ կրել, ապա հիմնականում ձեռք բերեք ջինսե: Նույնիսկ մասնագետներին են խորհուրդ տալիս ավելի հաճախ ջինսեր հագնել: Ջինսե կիսաշրջազգեստները շատ տարածված էին 90-ականներին, և դրանցով կարող եք ռետրո կերպար ստեղծել: Դրանք ձեզ ավելի կանացի և ուրախ կդարձնեն: Դուք նման կլինեք հին ֆիլմերի հերոսուհուն՝ պատրաստ արկածախնդրության:

600x580

Բերմուդներ

Բերմուդ-տաբատները 2020 թվականին վերադառնում են նորաձևություն: Չնայած այն հանգամանքին, որ բերմուդները սպորտային են, դրանք շատ տարածված են և կարող են համակցվել տոպերի, շապիկների, նույնիսկ՝ վերնաշապիկների հետ: Այս տաբատը հագեք գարնանը և ամռանը: Բերմուդ հագած կանայք ռոմանտիկ, համարձակ և ըմբոստ են թվում:

 600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 4241 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 616 անգամ
01.05.2024
Դիտվել է 491 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster