Նորաձևություն է մտել «ակվարելային» դիմահարդարումը
15.11.2019
Աստղերը սովորել են աշխատել ջրաներկերով և այն օգտագործում են դիմահարդարման մեջ։
Այն բանից հետո, երբ Paula Knorr-ի 2020 գարուն/ամառ ցուցադրության ժամանակ աղջիկները բեմահարթակ դուրս եկան վառ ներկված աչքերով, կասկած չմնաց, որ դիմահարդարման մեջ ի հայտ է եկել նոր թրենդ։ Եվ չնայած շատերը գտնում են, որ այդ տեխնիկան առավել համապատասխան է տաք եղանակներին, աստղերը և բլոգերները շտապում են այն հրապարակ հանել նաև այս սեզոնին։
Դիմահարդարման էությունն այն է, որ ընտրվեն առավել վառ գույներ (դիղն, կապույտ, ծիրանագույն, կարմիր), քսվեն աչքերին և պատել ստվերաներկով։ Մատուցման ձևը կամայական է՝ սմոքի այզից մինչև անհավասար սլաքներ։
Հեռվից աստղերի դեմքերին առկա պայծառ հետքերը հիարավի հիշեցնում են գեղանկարներ, որոնք արժանի են ցուցադրվելու անգամ Լուվրում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4819 անգամ
Читать на русском
|