Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես ճիշտ ընտրել կյանքի ուղեկցին

09.04.2018

Ընտանիք կազմելու ցանկությունը մեզանում բնությունից դրված է անկախ սեռից: Ամեն անգամ հարաբերություններ սկսելով, մենք ենթագիտակցաբար գնահատում ենք՝ արդյո՞ք զույգը մեր հետ կկազմի ամուր միություն հետագայում, թե ոչ: Ավաղ, հաճախ մենք սխալվում ենք մեր գնահատականներում և մեր սպասումները չեն արդարանում:

Ընդհանուր առմամբ ընտանեկան կյանքի համար զույգ ընտրելիս պետք է հետևել հստակ չափորոշիչների:

1. Հստակ ժամանակահատվածից հետո դժվար չէ հասկանալ՝ սազո՞ւմ եք դուք ձեր խառնվածքով, թե ոչ: Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչ խառնվածք ունեք: Ինչպես հայտնի է գոյություն ունի 4 խառնվածք․ մելանխոլիկներ, Ֆլեգմատիկներ, խոլերիկներ և սանգվինիկներ:

Մելանխոլիկները էմոցիոնալ անձնավորություններ են, չափազանց վիրավորվող և նրբազգաց: Նրանք դժվարությամբ են դիմանում հոգեկան և ֆիզիկական ծանրաբեռնվածություններին: Անշահախնդիր են և միշտ պատրաստ՝՝ օգնության գալու: Նրանցից հիանալի ամուսիններ են ստացվում:

Խոլերիկներն առույգ, մշտապես լարվածության մեջ ապրող մարդիկ են: Նրանք կարողանում են հասնել դրված նպատակներին, սակայն հետո կորցնում են դրանց հանդեպ հետաքրքրությունը:

Ֆլեգմատիկները խելամիտ և չշտապող մարդիկ են: Նրանց ամեն խոսքը քաշ ունի: Դանդաղ են որոշում կայացնում, սակայն որոշելուն պես վստահ են դրանում:

Սանգվինիկները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք միշտ շատ ընկերներ և ծանոթներ ունեն: Չեն սիրում բարդ հարցեր լուծել և հեշտությամբ կարող են փոխել զբաղմունքը և նույնիսկ, երբեմն, զույգին:

600x580

2. Զգացմունքային համատեղությունից հետո, հարկավոր է դիտարկել նաև ինտելեկտուալ կողմը:
Մշակույթի, ուսման մակարդակը, կրոնական հայացքները նույնպես կարևոր են: Որքա՞ն եք դուք նրա, նրա ընտանիքի և ընկերների հետ ձեզ հարմարավետ զգում: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է շարունակել հարաբերություններ կառուցել:

600x580

3. Եվ վերջապես ֆիզիկական համատեղելիությունը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ անհատական է` զույգի մարմնի հոտn անգամ պետք է ցանկություն առաջացնի, այլ ոչ` վանի: Մարդը կարող է լինել գեղեցիկ, խելացի և դուր գալ ձեզ, սակայն, եթե դուք համատեղելի չեք «քիմիական» մակարդակի վրա, միությունը հաճած անհնար է լինում: Տեսակը, սեքսուալ համատեղելիությունը պակաս կարևոր չեն և մեծ դեր են խաղում զույգի ընտրության հարցում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8970 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-05-2025 08:53
Մաշկաբանները հայտնում են, որ եղունգների լաքը չորացնելու համար օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպերը կարող են առողջության համար վտանգ ներկայացնել՝ մեծացնելով մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը։
12-05-2025 08:45
38-ամյա Վիկտորիան՝ Միխայիլ Գալուստյանի կինը, իր սոցցանցերում խոսել է 45-ամյա կատակերգուից ամուսնալուծության մասին։ Նա գրառում է կատարել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար, ինչպես նաև ընդգծելով, որ Միխայիլի հետ «շատ լավ հարաբերությունների մեջ է»։ «Սա հազվադեպ է, բայց դա մեզ համար է։ Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել կամ լքել՝ դա համատեղ որոշում էր։ Ես շնորհակալ եմ մեր կյանքի բոլոր տարիների համար։ Նա լավ, պարկեշտ և բարի տղամարդ է։ Հիմա նրա համար հեշտ չէ, հավատացեք։ Ինձ դուր չի գալիս, որ նրան վատ լույսի ներքո են ներկայացնում այս հիմար լուրերի ֆոնին, թե նա լքել է մեկ ուրիշի համար։ Դա ճիշտ չէ։ Միշան  մնում է հրաշալի հայր մեր դուստրերի համար։ Մեր միջև չկան վիրավորանքներ, բացթողումներ, ֆինանսական խնդիրներ», - գրել է Վիկտորիան։
12-05-2025 08:21
Չափազանց երկար քունը կարող է հիվանդագին վիճակի ախտանշան լինել: Խոսում իրավիճակների մասին չէ, երբ մարդը փորձում է փոխհատուցել ռեժիմի խախտման պատճառով քնի պակասը և ավելի քան 8 ժամ անցկացնում է անկողնում, ինչը սովորաբար բավական է ուժերը վերականգնելու համար: Պետք է զգուշանալ, եթե մարդն ամեն օր քնում է նորմայից շատ ավելի, բայց դեռ ցանկանում է քնել: Ըստ նյարդաբանների՝ սա կարող է հիվանդագին՝ մասնավորապես հիպերսոմնիայի կամ դեպրեսիայի դրսևորում լինել:
12-05-2025 08:17
Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը երեկ հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը: Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթին Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները, ինստագրամյան էջում կիսվել է Ադրինեի ելույթից փոքրիկ հատվածով։ Տեսանյութում Ադրինեն հայկական տարազով է, եւ ներկայանում է ազգային պարով։
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2025
Դիտվել է 836 անգամ
07.05.2025
Դիտվել է 604 անգամ
08.05.2025
Դիտվել է 562 անգամ
12.05.2025
Դիտվել է 508 անգամ
09.05.2025
Դիտվել է 462 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster