Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Քրոնիկ հոգնածության ախտանիշ. ի՞նչ է դա և ինչպե՞ս ազատվել

20.01.2018

Եղանակը հաճախ նպաստում է անտարբերության զգացողության զարգացմանը, սակայն դա չի նշանակում, որ ձեր մոտ քրոնիկ հոգնածություն է: Սակայն եթե դուք արթնանում եք հոգնած, դա արդեն քրոնիկ հոգնածություն է: Երազելով ամեն ինչ հասցնել մինչև քնելը, մենք ավելի ենք խորացնում խնդիրը: Ահա ախտանիշի նշանները և դրանց դեմ պայքարելու միջոցները:

Պետք չէ հույսը դնել, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի: Ուշադիր եղեք օրգանիզմին, եթե դուք խնդիրներ ունեք, ապա օրգանիզմը ձեզ կհուշի այն:

Քրոնիկ հոգնածության նշաններ.

- Մշտական քնկոտություն
- Հոգնածության զգացողություն առավոտվանից
- Արագ հոգնելիություն
- Պրոկրաստինացիայի մշտական ցանկություն (հակում մշտապես հետաձգելու կարևոր գործերը)
- Վատ տրամադրություն
- Իմունիտետի նվազում
- Մոռացկոտություն
- Անքնություն
- Հաճախակի մրսացություն

Վերլուծեք ձեր վիճակը: Եթե դուք ձեր մոտ նկատել եք առնվազն 4 նշան, ուրեմն ձեր մոտ, իրոք, քրոնիկ հոգնածություն է:

Քրոնիկ հոգնածության պատճառները

600x580

Գիտնականներն ապացուցել են, որ ֆունկցիոնալ խանգառումն առաջին հերթին անքնությունից է լինում կամ անռեժիմ քնից: Երկարատև սթրեսը, գերհոգնածությունը միայն խորացնում են գործընթացը: Եթե դուք վերջերս ոտքի վրա տարել եք մրսացությունը կամ ունեք վիտամինների պակաս, դա կարող է բերել քրոնիկ հոգնածության:

Բացի ակնհայտ պատճառներից կան նաև բժշկական ցուցումներ, ինչպիսինն են վահանաձև գեղձի հետ խնդիրները, հորմոնալ խանգառումները, նյարդային համակարգի խաթարումները, սակավարյունությունը կամ լուրջ վիրուսները:

Ինչպես ազատվել քրոնիկ հոգնածությունից

600x580

Փոխարինեք սուրճը կանաչ թեյով, կարելի է կիտրոնով, լայմով կամ կոճապղպեղի արմատով: Վատ տրամադրությունը մի լրացրեք քաղցր, յուղոտ կամ վնասակար սննունդով: Մի կերեք շատ, առավել ևս՝ գիշերը: Անցեք ճիշտ սննդի, սակայն ոչ խիստ դիետաների, քանի որ ձեր իմունիտետն առանց այդ էլ զրոյի վրա է և ցանկացած խիստ դիետա ձեզ ուղղակի հունից կհանի:

Սկսեք վիտամիններ ընդունել: Հիշեք՝ ժամանակին հանգիստը և լիարժեք քունն ավելի շուտ կօգնեն ձեզ վերականգնվել և չկուտակել ավելորդ հոգնածություն: Առույգանալու հիանալի միջոց է սառը ցնցուղը, որը կօգնի նաև ձեր ինտելեկտուալ գործունեությանը:

Ավելի շատ զբոսնեք մաքուր օդին, փոխեք շրջապատը, արեք այն, ինչ վաղուց չեք արել: Ավելի շատ ծիծաղեք, դրական զգացմունքները ձեզ ուղղակի անհրաժեշտ են: Այցելեք թատրոն, կինո:

Եվ իհարկե չեք մոռանում ֆիզիկական ակտիվության մասին:

600x580

Ոչինչ այդքան չի բարձրացնում ոգին և տրամադրությունը որքան ֆիտնեսը: Այն ձեզ կառույգացնի և էներգիայաով կլիցքավորի: Օրգանիզմը հարստանում է թթվածնով, դուք ազատվում եք սթրեսից և սկսում եք ավելի լավ կենտրոնանալ: Էնդորֆինների քանակը բարձրանում է մի քանի անգամ, դուք ձեզ մարզումից հետո 100 անգամ ավելի լավ եք զգում, քան դրանից առաջ: Բացի այդ հայելու մեջ ձեր արտացոլանքը գնալով ավելի կատարյալ է դառնում, իսկ որքան դուք ավելի լավ տեսք եք ստանում, այդքան ավելի է բարձրանում տրամադրությունը:

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սպորտով զբաղվող կանայք ավելի խորն են քնում: Դա փրկում է հոգնածությունից:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6202 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 676 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 211 անգամ
30.03.2023
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster