Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Աչքերը բուժող հրաշագործ լազերը

11.12.2017

Վերջին տարիներին կարճատեսության եւ կերատոկոնուսի դեպքերն ավելանում են։

Դրանց առաջացմանը նպաստում են նաև համակարգիչները, հեռախոսները, գաջեթները, հեռուստացույցը, որոնցից երեխաներին դժվար է կտրելը, և որոնցից օգտվելու պարագայում հայացքը հառվում է մի առարկայի վրա՝ լարված պահելով ոսպնյակը: Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հավաստմամբ՝ տեսողական խնդիրների մոտ 80%-ը բուժելի են:

Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խորհուրդ է տալիս հետևել առողջությանը, քանի որ խնդիրները կանխարգելելն, ամեն դեպքում, ավելի հեշտ է: Մասնավորապես, տեսողությունը բարելավելու համար պետք է աչքի վարժություններ անել՝ պարբերաբար հայացք նետելով հեռու և մոտիկ կետերի: Համակարգչի առաջ երկար նստելու դեպքում, հարկ է պարբերաբար փակել աչքերը՝ ոսպնյակի լարվածությունը թուլացնելու և եղջերաթաղանթը խոնավացնելու համար:

Ակնաբույժը կարևորում է նաև սննդակարգը, ինչի դերը, այդուհանդերձ, չարժե գերագնահատել: Ամեն դեպքում՝ խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ սնունդ ընդունել:

600x580

Միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը առաջիններից էր, ով 17 տարի առաջ, Հայաստանում սկսեց կատարել աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ՝ բոլոր երեք մեթոդներով:

Էքսիմեր լազերային վիրահատությունները, ակնաբույժի հավաստմամբ, ունեն 3 հիմնական առավելություն. դրանք կանխատեսելի են, ապահով և հաշվարկելի: Վիրահատվում են -1-ից մինչև -15 աստիճան կարճատեսության, + 1-ից + 6 հեռատեսության, մինչև 5 աստիճանի աստիգմատիզմի պարագայում: Վիրահատական ճանապարհով հաղթահարվում է նաև նախկինում անբուժելի համարվող խառը տեսակի աստիգմատիզմը, ինչպես նաև՝ կատարվում կերոտոկոնուս հիվանդության դեպքում քրոսլինկինգ՝ եղջերաթաղանթի կոլագենային և ուլտրամանուշակագույն ճառագայթով վիրահատություն:

Լազերային վիրահատությունը տևում է մոտ 10 րոպե, լազերի անմիջական գործողությունը 20-30 վայրկյան է, ցավոտ չէ, կատարվում է տեղային ցավազրկմամբ։

Էքսիմեր լազերային վիրահատություններն ունենում են հետվիրահատական 1-2 օրյա շրջան, որի ընթացքում արագ վերականգնվում է տեսողությունը, և հիվանդը վերադառնում է իր սովորական առօրեային:

600x580

Այն բժշկական կենտրոններում, որտեղ այսօր աշխատում է Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, իրականացվում են լազերային վիրահատության բոլոր 3 տեսակները՝ ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա՝ PRK, լեյսիկ (LASIK) մեթոդ՝ լազերային կերատոմիլոզ ինցիտո, և ֆեմտովայրկյանային լազեր (FSL), որը համարվում է վերջին նորագույն ամերիկյան տեխնոլոգիան: Այս տեսակներն իրարից տարբերվում են վերականգնման փուլերով և, իհարկե, կախված են բշժկական ցուցումից:

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6214 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-09-2026 10:07
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29
Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։
28-09-2026 08:24
Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ցուցակից հեռացրել են ստեղծագործություններից մեկը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում անանուն գրառում է եղել, որ Թելիսոն Օրելիենի «Կամ սա էր, կամ մահ» վեպը գրեթե ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից։ Փարիզում գործող «Ակադեմիա Գոնկուր» գրական կազմակերպությունը հայտարարել է, որ վեպը բացառելու որոշումը պայմանավորված է «Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը պահպանելու ցանկությամբ, որի հիմնական դերը գրականության խթանումն ու արժևորումն է»։
28-09-2026 07:47
Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրությունների քանակով առաջատարն է մոդելների շարքում։ Շաբաթվա ընթացքում նա մասնակցել է չորս ցուցադրության և բացման շոուին։ Սեպտեմբերը Միլանում միշտ նորաձևության ժամանակաշրջան է, բայց այս տարի հանրության ուշադրությունը հատկապես գրավել է մեկ անուն։ Իրինա Շեյքը, ով այս տարի դարձավ 40 տարեկան, շաբաթը Միլանում անցկացրեց այնպես, ինչպես նույնիսկ ամենապահանջված մոդելներին հազվադեպ է հոջողվում։
28-09-2026 05:34
Դամիանո Դեյվիդի և Դավ Քեմերոնի աստղային ամուսնությունը կայացել է Տոսկանայում: Նորապսակները արարողությունը նշել են համապատասխան շքեղությամբ և հանդիսավորությամբ, ապա վինտաժային կաբրիոլետով մեկնել  տոնակատարության: Զույգը հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, բայց նրանք Իտալիան համարում են իրենց երկրորդ տունը, իսկ փեսայի ծնողները նույնիսկ ապրում են Հռոմում: Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրում է, որ հենց այդ պատճառով են ընտրել այդ երկիրը: Այնուամենայնիվ, Դամիանոն ռոմանտիկորեն ավելացնում է. «Տան զգացողությունն ավելի շատ կախված է նրանից, թե ում հետ եմ: Երբ ես Քլոեի (Դավ Քեմերոնի իրական անունը՝ խմբ.) հետ եմ, նույնիսկ, եթե մենք շրջագայության մեջ ենք Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ես ինձ տանն եմ զգում: Մենք իսկապես բավարար ենք միմյանց համար»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.09.2026
Դիտվել է 379 անգամ
22.09.2026
Դիտվել է 352 անգամ
23.09.2026
Դիտվել է 342 անգամ
25.09.2026
Դիտվել է 285 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster