Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հատապտղային կարկանդակ

24.06.2017

Հատապտղային կարկանդակը միշտ եղել և մնում է սեզոնի ամենասիրելի աղանդերներից մեկը: Մանկուց ծանոթ համը մեզ մոտ ասոցեացվում է գյուղի, տատիկի խոհանցի և շոգ ամռան հետ: Երբեմն նույնիսկ թվում է, որ ֆրանսիական անկրկնելի աղանդերները չեն համեմատվի այդ քաղցրավենիքի հետ:

Այսօր այս կարկանդակը կարելի է հեշտությամբ պատրաստել: Պետք է խառնել մի քանի բազային բաղադրիչ և սպասել 30 րոպե ու հիանալի թխվածքը թեյի հետ պատրաստ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ․

- Ցորենի ալյուր՝ 220 գր

- Շաքարավազ՝ 170 գր

- Սերուցքային կարագ՝ 130 գր

- Ձու՝ 2 հատ

- Հատապտուղ՝ 500 գր

- Շաքարավազի փոշի՝ 1 ճաշի գդալ

- Քացախ՝ 1,5 թեյի գդալ

- Աղ՝ մեկ պտղունց

- Սոդա՝ 0,3 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը․

600x580

1. Լվացեք հատապտուղնները:

2. Առանձնացրեք ձվի դեղնուցները սպիտակուցներից: Վերջիները դրեք սառնարան: Լավ հարեք դեղնուցները 120 գր շաքարավազի հետ:

3. Հալեցրեք սերուցքային կարագը: Կողք դրեք այն և թողեք սառչի:

4. Խառնեք կարագը դեղնուցների հետ, ավելացրեք աղը և քացախով հանգչած սոդան:

5. Ավելացրեք ամբողջ ալյուրը և հունցեք խմորը: Այն պետք է լինի շատ փափուկ, սակայն միաժամանակ լավ պահի ձևը:

6. Առանձնացրեք խմորի 5-րդ մասը և փաթաթեք թաղանթի մեջ: Դրեք այդ մասը սառցախցիկ` մոտավորապես 10 րոպեով:

7. Վերցրեք խմորի հիմնական մասը, դրեք կաղապարի մեջ, անպայման եզրերը մոտ 3 սմ բարձրացրեք:

8. Կիսեք հատապտուղները երկու մասի, ալյուր ցանեք վրանները, դրեք խմորի վրա:

9. Սառնարանից հանեք սպիտակուցները, հարեք 50 գր շաքարավազի հետ:

10. Ստացված զանգվածը հավասարաչափ քսեք հատապտուղների շերտի վրա:

11. Սառցեխցիկում պահած խմորը հանեք, քերեք խոշոր քերիչով և տեղաբաշխեք սպիտակուցի շերտի վրա:

12. Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան, դրեք կարկանդակը ջեռոց 25 րոպեով, երբ այն պատվի ոսկեգույն կեղևով` հանեք: Սպասեք մինչև այն սառ9ի և հանեք կաղապարի մեջից:

13. Վրան շաքարավազի փոշի ցանեք:

Դուք կարող եք այն միանգամից մատուցել, սակայն կարելի է ամբողջ գիշեր սառնարանում պահել, իսկ առավոտյան մատուցել թեյի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10739 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1241 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 201 անգամ
25.06.2026
Դիտվել է 51 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster