Պանրային բլիթ` թավայի մեջ
25.03.2017
Պանրային բլիթը թավայի մեջ շատ հեշտ պատրաստվող, համեղ ուտեստ է` նվազագույն բաղադրիչներից կազմված: Այն օդային է, բուրավետ և անհավանական նուրբ:
Դուք կարող եք օգտագործել յուրաքանչյուր պինդ պանիր, ի դեպ, շատ համեղ է ստացվում սուլուգունի տեսակի պանիրով: Կարևորը`խմորի մեջ ավելորդ քանակի ալյուր չլցնել, իսկ թավայի մեջ` շատ ձեթ:
Պատրաստելու համար անհրաժեշտ են․
- Պինդ պանիր՝ 200 գր - Ձու՝ 2 հատ - Թթվասեր՝ 150 գր - Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ - Կանաչի - Ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ - Աղ՝ ըստ ճաշակի - Սև աղացած բիբար՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
1. Խառնեք ձվերը թթվասերի հետ, լցրեք աղ, բիբար՝ հաշվի առնելով ընտրված պանիրի աղիության աստիճանը:
2. Ավելացրեք ալյուրը, քերած պանիրը, մանրացված կանաչին, խառնեք:
3. Տաքացրեք ձիթապտղի յուղը թավայի մեջ, լցրեք խմորը և տապակեք ցածր կրակի վրա, կափարիչի տակ՝ 5-7 րոպե:
4. Այնուհետև շրջեք բլիթը և տապակեք 5 րոպե` առանց կափարիչի:
Որքան շատ պանիր, այդքան ավելի համեղ կլինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9508 անգամ
Читать на русском
|