Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ջեսիկա Ալբան պատմել է, թե ինչպես է կարողանում պահպանել իր կազմվածքը

09.09.2016

Վերջերս իր հարցազրույցներից մեկում դերասանուհի Ջեսիկա Ալբան խոստովանել է, որ դիետան համարում է ամենաազդեցիկ միջոցը լավ կառուցվածք ունենալու համար:

«Իհարկե, կանոնավոր մարզասրահ հաճախելով մարմինը դառնում է ավելի ձիգ և ուժեղ, բայց լավ արդյունք ստանալու համար պետք է չմոռանալ ճիշտ սննդակարգի մասին: Մասնավորապես, ես հրաժարվում եմ գլյուտենից, կաթնամթերքից, տապակած սննդից: Ես քիչ եմ օգտագործում շաքարավազ և ածխաջրեր, փորձում եմ սպիտակուցներով հարուստ սննունդ օգտագործել, չեմ մոռանում բանջարեղենի մասին», - ասում է դերասանուհին:

600x580

Ինչ վերաբերվում է մարզումներին, Ալբան ասել է. «Եթե ստացվում է մարզասրահ հաճախել շաբաթը 4 անգամ, ես համարում եմ դա մեծ հաջողություն, սակայն, ավաղ, լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով ես կարողանում եմ լինել այնտեղ 2-3 անգամից ոչ ավելի», - խոստովանում է դերասանուհին:

600x580

«Հաճախ ես նույնիսկ զոհաբերում եմ իմ քունը՝ յոգայի մարզումների հաճախելու համար: Ինձ համար յուրաքանչյուր ծանրաբեռնվածություն ավելի է, քան ուղղակի ֆիզիկական վարժությունները: Դրանց միջոցով ես ստանում եմ դրական լիցքեր և առույգություն՝ ողջ օրվա համար»,- ասել է նա:

600x580

Դերասանուհին նաև նշել է, որ հպարտանում է իր կառուցվածքով: «Այլ կերպ չէր կարող լինել, չէ՞ որ ես իմ ուժերն ու ժամանակն եմ տրամադրում՝ այն գեղեցիկ պահպանելու համար»,- հայտարարել է նա:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12719 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 860 անգամ
01.07.2025
Դիտվել է 834 անգամ
02.07.2025
Դիտվել է 289 անգամ
03.07.2025
Դիտվել է 193 անգամ
04.07.2025
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster