10 բան, որոնց մասին կզղջաք 30-ից հետո
10.05.2016
30 տարեկանը որոշակի սահման է: Դա լավագույն տարիքն է գնահատելու կյանքը և աշխատանք տանելու սխալների շուրջ:
1. Դուք բոլորին պարտք եք
Երեսունից հետո հասարակության ճնշումը ձեր վրա մեծանում է: Կյանքի այս շրջանում դուք արդեն պետք է ունենաք տուն, ընտանիք և հաջող կարիերա: Եթե հույսերը չեն արդարացել և դուք հաջողության չեք հասել, դա չի նշանակում, որ ժամանակն է ձեզ անհաջողակ անվանել: Ձեր կյանքը նման չէ ձեր ընկերների, աշխատակիցների, դասարանցիների կյանքին: Հիշեք՝ ձեր կյանքը միայն ձեզ է պատկանում, և միայն դուք կարող եք որոշել, թե ինչ անել դրա հետ:
2. Ժամանակ չեք տրամադրում ծնողներին
Սա ամենամեծ բանն է, ինչի համար մարդիկ զղջում են` հասնելով այս տարիքին: Մենք այնքան քիչ ենք ասում ծնողներին, թե որքան ենք նրանց սիրում և այնքան քիչ ժամանակ ենք անցկացնում նրանց հետ: Այնինչ, պետք է ընդամենը գրկել, ասել մի քանի ջերմ խոսք:
3. Աշխատանքն առաջին տեղում է
Մենք այնքան ենք տարված մեր կարիերայով և նյութական խնդիրներով, որ մոռանում ենք ավելի կարևոր խնդիրների մասին: Փողերը և պաշտոնի բարձրացումները չեն փոխարինի այն արժեքավոր պահերը, որոնք դուք անց եք կացրել ձեր սիրած մարդկանց հետ: Սովորեք տարբերակել աշխատանքը և անձնական կյանքը:
4. Ծախսում եք ժամանակը բացասականի վրա
Դուք կարծում եք, որ 30-ի մոտ դուք ձեր շրջապատից «կջնջեք» մարդկանց, որոնք իրենց շուրջ բացասական էներգիան են տարածում: Սխալվում եք: Ամեն տարի դուք ավելի եք կապվում և ինչ-որ պահի ուղղակի վախենում եք մենակ մնալ: Եվ իզուր: Գնահատեք ձեր շրջապատը և վատատեսների հետ շփումը դադարեցրեք:
5. Համարում եք ձեզ շատ ծեր
Երեսունամյակը դա զարթոնք է: Իսկ մենք ավելի հաճախ լսում ենք հետևյալը. «Ես շատ մեծ եմ այս բանի համար»: Հավատացեք, դուք դեռ ահագին ժամանակ ունեք գնահատելու այս խոսքերի իմաստը, իսկ այժմ՝ ուղղակի ապրեք և վայելեք:
6. Առաջնահերթ չեք համարում ձեր հետաքրքրությունները
Հնարավոր է, դուք այն մարդկանցից եք, ովքեր ավելի շատ մտածում են շրջապատի բարեկեցության մասին: Հերիք է: Դարձեք մի քիչ եսասեր: Եթե դուք հետևեք այս խորհրդին 30-ում՝ ավելի քիչ զղջալու բան կունենաք:
7. Մոռանում եք ձեզ հետևել
Վնասակար ուտելիքը, նստակյաց կյանքը, ինքներդ ձեր հանդեպ ապատիկ վերաբերմունքն այն է, ինչ մենք բոլորս անում ենք: Հոգ տարեք ձեր առողջության մասին, աշխատեք ինքներդ ձեր վրա, մի թույլ տվեք ձեզ թուլանալ և վատ տեսք ունենալ: Ինչպես ասում էր հանրահայտ Կոկո Շանելը. «Ոչ ամեն կին է գեղեցիկ ծնվում, սակայն եթե նա այդպիսին չի դառնում 30-ի մոտ, ուրեմն նա ուղղակի հիմար է»:
8. Ռիսկի չեք դիմում
Բացասական փորձը ձեզ ստիպում է զգուշավորություն ցուցաբերել, սակայն երբեմն արժե չվախենալ: Կյանքը մեկ անգամ է տրվում, ձեր վախերի և անհանգստությունների պատճառով այն կարող է դառնալ անգույն: Ներկեք այն վառ զգացմունքներով:
9. Ապրում եք շռայլ
Բոլոր հարուստ մարդիկ խնայում են և կարողանում են ճիշտ ներդնել գումարները: Եթե դուք սովորել եք ծախսել փողերը աջ և ձախ, ապա 30 տարեկանում ձեզ մոտ կգան գիտակցումը և զղջումը: Խնայողությունները կօգնեն ձեզ զգալ ավելի ապահով և չվախենալ վաղվա օրվանից:
10. Քիչ եք ճամփորդում
Աշխարհը ձեր ձեռքերում է, իսկ դուք նախընտրում եք բազմոցին պառկել: Որքան անհավանական վայրեր, հիասքանչ բնատեսարաններ և հետաքրքիր մարդկանց դուք չեք կարողանա տեսնել: Մտածեք դրա մասին և տարբերակ գտեք ճանապարհորդելու:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9626 անգամ
Читать на русском
|