Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024

Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

Խոյ

Հոկտեմբերը Խոյերի համար բարենպաստ կլինի կյանքում փոփոխությունների, անշարժ գույքի տեղափոխման, առքուվաճառքի առումով։ Հնարավոր են տարաձայնություններ անձնական կյանքում, հատկապես ամսվա երկրորդ կեսին։ Աստղերը խոստանում են նոր ընկերներ ու միջավայրի փոփոխություն։ Հոկտեմբերի վերջին կմեծանա հետաքրքրությունը ինքնաճանաչման նկատմամբ։ Այն Խոյերի համար, ովքեր այժմ սեր են փնտրում, կարևոր է լինել ավելի հասկանալի, այլապես դյութիչ սիրավեպը կարող է ավարտվել կոտրված սրտով:

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 19, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 17, 23, 28

Ցուլ

Աշնան երկրորդ ամսին Ցուլերը վճռորոշ կլինեն և կկարողանան հաղթել իրենց մրցակիցներին։ Ամսվա առաջին կեսին խորհուրդ չի տրվում ներդրումներ և խոշոր գնումներ կատարել։ Երկրորդ կեսում հաջողություն է սպասվում ինքդ ձեզ ու դժվարությունները հաղթահարելու հարցում։ Լավ շրջան է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Օգտակար է ճիշտ սնվելն ու ձեր կյանքին ֆիզիկական ակտիվություն ավելացնելը։ Ցուլերը կարող են վեճեր ու կոնֆլիկտներ ունենալ հարաբերություններում։ Նրանց համար, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, նոր ծանոթությունները լավ բան չեն խոստանում:

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 15, 20, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 18, 24, 29

Երկվորյակ

Հոկտեմբերին Երկվորյակները պետք է խուսափեն ծախսերի պատճառով մտերիմների հետ վեճերից, ինչպես նաև մրսելուց։ Ամսվա սկզբին հնարավոր է կարիերայի աճ, բարենպաստ պահ փոփոխությունների և մասնագիտական որակների բարելավման համար։ Հոկտեմբերի երկրորդ կեսին պետք է հոգ տանել ձեր ֆինանսների մասին։ Ժամանակաշրջանի սկզբում սիրավեպ ու հաճոյախոսություններ են սպասվում։ Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում աստղերը միայնակ Երկվորյակներին հաճելի անակնկալներ են խոստանում։

• Բարենպաստ օրերը՝  3, 8, 14, 19, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 17, 23, 28

Խեցգետին

Խեցգետինները կարող են դյուրագրգռություն և գլխացավեր զգալ: Համարձակությունը կօգնի ձեր նախագծերն առաջ մղելուն։ Հատկապես բախտը կբերի ստեղծագործ մարդկանց։ Հնարավոր են շահումներ, անսպասելի պարգևներ և մեծ գնումներ: Ամսվա առաջին տասնօրյակում բարենպաստ է ավարտին հասցնել վերանորոգումը, երկրորդում՝ վայելել հանգստություն և սիրավեպ։ Ամիսը Խեցգետիններին բազմաթիվ նոր ծանոթություններ ու ճամփորդություններ է խոստանում։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 18, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 15, 21, 26, 31

Առյուծ

Առյուծները պետք է պլանավորեն ծախսերը, հոգ տանեն իրենց առողջության մասին և ճիշտ սնվեն։ Փողը կարող է հեշտությամբ գալ, բայց ավելի լավ է ոչ թե ծախսել, այլ ավելացնել ձեր խնայողությունները։ Ամսվա երկրորդ կեսին կարիերայում հաջողություններ կունենաք։ Հոկտեմբերի սկիզբը խոստանում է բազմաթիվ բանակցություններ ու ճամփորդություններ, ամսվա երկրորդ կեսը՝ հոգում ներդաշնակություն, ընտանիքում՝ ջերմություն։ Հասարակության մեջ խոսելիս ձեզ հավասարը չի լինի՝ Առյուծները կկարողանան որսալ հաջողությունը և իրենց տրամադրել անհրաժեշտ մարդկանց:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 17, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 20, 25, 31

Կույս

Հոկտեմբերին Կույսերին եկամուտների և բիզնեսի աճ է սպասվում։ Տպավորություն կթողնեք, բայց ներքին լարվածությունը դժվար կլինի հաղթահարել։ Ամսվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ծախսեր, սակայն դուք կկարողանաք արագ կողմնորոշվել բոլոր հնարավորություններում ու շտկել իրավիճակը։ Կարևորը՝ կենտրոնանալն է և առաջնահերթություններ սահմանելը։ Ամսվա վերջում աստղերը Կույսերին հաճելի նվերներ ու ճամփորդություններ են խոստանում։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 18, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 16, 21, 26, 31

Կշեռք

Սպասվում են կարիերայի փոփոխություններ, պատրաստ եղեք անակնկալների։ Ամսվա սկզբին կարող են առաջանալ ֆինանսական դժվարություններ։ Ամսվա երկրորդ կեսը սպառնում է հոգնածությամբ ու սպառմամբ, հոգ տարեք ձեր մասին և ժամանակին դադարեցրեք աշխատանքը։ Այս ժամանակը բարենպաստ է ինքնակրթության և լեզուներ սովորելու համար։ Հոկտեմբերին Կշեռքները հատկապես գրավիչ կլինեն, ամսվա երկրորդ կեսին արժե մտածեք ձեր կերպարի մասին, ստեղծագործելու ժամանակն է։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 19, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 17, 22, 28

Կարիճ

Կարիճներին հաջողություն է սպասվում, սակայն հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ։ Ամսվա առաջին կեսին ակնկալվում են բիզնես հաջողություններ, եկամուտների աճ, միջավայրի փոփոխություն։ Երկրորդ կեսում զգույշ եղեք ծախսերի հետ, հնարավոր է ներքին լարվածություն։ Մինչև ամսվա վերջ արժե կտրվել առօրյայից, հոգ տանել ինքներդ ձեր մասին և ուշադրություն դարձնել ձեր կերպարին: Հոկտեմբերին Կարիճները սիրված կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում, ինչը նոր հնարավորություններ կբացի։

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 15, 20, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 18, 24, 29

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, քանի որ հնարավոր են վնասվածքներ, վիրահատություններ։ Ամսվա սկզբին վերադասի կողմից կխրախուսվեք, իսկ վերջում՝ հաջողություն է սպասվում կարիերայում։ Ձեզ սպասում են նվերներ և շահույթներ, հատկապես ստեղծագործական, ծառայությունների կամ կանանց համար նախատեսված ապրանքների ոլորտներում: Ամսվա վերջում կարող են լինել անսպասելի ծախսեր, ուստի արժե ուշադրություն դարձնել դրանց վրա։ Սա լավ ամիս է ձեր հմտությունները բարելավելու և ապագայի պլանների ու նպատակների վրա աշխատելու համար: Անձնական կյանքում Աղեղնավորներին հաճելի անակնկալներ են սպասվում։

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 12, 18, 23, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 21, 26, 31

Այծեղջյուր

Այծեղջյուրները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց երկրորդ կեսին, որպեսզի խուսափեն երկարատև կոնֆլիկտներից: Կարիերայում ձեզ նոր կարգավիճակ է սպասում, բայց դրա համար պետք է ջանք գործադրեք։ Ամսվա առաջին կեսին հնարավոր է ծառայողական սիրավեպ։ Հոկտեմբերի վերջում արժե ձեր կյանքում ավելացնել կրեատիվություն, ոգեշնչում և ամեն ինչին ավելի պարզ վերաբերվել։ Կարեւոր է նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել ավագ հարազատներին։ Ամսվա երկրորդ կեսը Այծեղջյուրների համար հիանալի ժամանակ է սովորելու, բարեգործություն անելու և իրենց հմտությունները բարելավելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 2, 8, 14, 19, 25, 30

• Անբարենպաստ օրերը՝ 5, 11, 16, 22, 27, 31

Ջրհոս

Ջրհոսները դժվարությունների նկատմամբ հաղթանակի և վեճերում հաջողության կհասնեն։ Ամսվա սկզբին դուք պետք է զգույշ լինեք կրակի հետ և ճանապարհին, նաև՝ երեխաներ պլանավորելու լավագույն ժամանակը չէ։ Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ձեզ սպասվում է խրախուսանք վերադասի կողմից։ Ամսվա երկրորդ կեսին կարող եք ամրապնդել հարաբերությունները զուգընկերոջ հետ ու նոր մակարդակի հասցնել դրանք, սակայն Ջրհոսները չպետք է տրվեն գայթակղություններին։ Ամսվա առաջին կեսը բարենպաստ է ինքնաճանաչման, երկրորդը՝ հարազատների հետ շփման համար։

• Բարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 20, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 18, 24, 29

Ձկներ

Հոկտեմբերի սկիզբին Ձկների համար հնարավոր են առողջական խնդիրներ և տարաձայնություններ։ Հավանական են կոնֆլիկտներ աշխատավայրում և բախումներ ղեկավարության հետ: Սակայն ամսվա երկրորդ կեսին նոր հեռանկարներ կհայտնվեն, որոնք կբարելավեն ձեր կյանքը։ Նրանք, ովքեր սեր են փնտրում, պետք է զգույշ լինեն, որպեսզի մանիպուլյացիայի զոհ չդառնան։ Իսկ այն Ձկներին, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, սպասվում են ներդաշնակություն և համերաշխություն։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 18, 24, 29

• Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 16, 21, 26, 31:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 9171 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7266 անգամ
27.04.2026
Դիտվել է 651 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster