10 նշան, որ տղամարդը ձեզ սիրում է
22.02.2016
Տղամարդիկ փակ էակներ են և չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները: Այդպիսինն է նրանց ստեղծել բնությունը: Մի հուսահատվեք, եթե ձեր սիրած մարդը չի ասում «Ես քեզ սիրում եմ»: Գոյություն ունեն նշանները, որոնք թույլ են տալիս համոզվել, որ նա իսկապես ձեզ սիրում է:
1. Եթե ձեր տղամարդն ընկերներին և բարեկամներին պատմում է ձեր թեկուզև աննշան հաջողությունների մասին, կարող եք վստահ լինել, որ նա ձեզ անչափ սիրում է: Նա կարող է անընդհատ խոսել, թե ինչպիսի լավ տանտիրուհի եք դուք կամ ինչպիսի աշխատանքային հաջողությունների եք հասել:
2. Սիրած կինը՝ գրեթե միշտ ցանկալի կին է: Նա ձեզ հետ ամեն տեղ և միշտ սեքս է ուզում: Սիրահարված տղամարդը մեծ ուշադրություն չի դարձնում ավելորդ քաշին կամ չլվացված մազերին:
3. Տղամարդը, ում համար դուք, իրոք, թանկ եք, երբեք ձեզ չի լքի դժբախտության կամ հիվանդության մեջ:
4. Ֆինանսական կողմը նույնպես կարող է շատ բաների մասին ասել: Եթե նա շատ խնայող է, պետք է մտածել՝ արդյո՞ք սիրում է, թե՞ ոչ: Եթե ձեր տարեդարձին նա, օրինակ, նվիրում է ատամի խոզանակ, ապա նրա զգացմունքները կասկածելի են:
5. Տղամարդը, ով, իրոք, սիրում է՝ ձեզ երբեք չի դավաճանի:
6. Նա փորձում է ազատվել վատ սովորույթներից: Դա լավ նշան է: Եթե ձեր խնդրանքով նա փորձում է թողնել խմելը, գալիս է տուն ժամանակին՝ ուրեմն պատրաստ է հանուն ձեզ զիջումների:
7. Նա հաճախ խանդում է: Պետք է ուրախ լինեք:
8. Տղամարդը, ով իրականցնում է ձեր ցանկությունները, երբեմն անհասկանալի, անխոս սիրում է ձեզ:
9. Երբեմն դուք նկատում եք դեպի ձեզ ուղղված նրա թաքուն հայացքը՝ ողողված ջերմությամբ և նրբությամբ: Սիրող տղամարդը միշտ նայում է իր կնոջ վրա:
10. Նրա համար դուք ամենա-ամենա՞ն եք՝ չնայած բոլոր պատմությունների, դիմահարդարման բացակայության և ոչ անհարթ անցյալի։ Վստահ եղեք՝ նա ձեզ անչափ սիրում է:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 13884 անգամ
Читать на русском
|