Կերակրող մայրիկի սննդակարգը, ուզած-չուզած, նմանվում է դիետայի: Ամեն մեկն իր սննդակարգն ունի` կախված փոքրիկի արձագանքից` մայրիկի օգտագործած մթերքի հանդեպ:
Հիմնական կանոնն այն է, որ պետք է ուշադիր հետևել երեխային, ժամանակին նկատել, թե ձեր կողմից օգտագործած ո՞ր մթերքն է նրա մոտ ալերգիա կամ գազեր առաջացրել:
Այս հարցում անիմաստ է հստակ խորհուրդներ տալ, քանի որ յուրաքանչյուր երեխայի օրգանիզմ անհատական է, պարզապես պետք է ուշադիր լինել:
Ամեն դեպքում, կերակրող մայրը պետք է հրաժարվի քաղցրից, շատ յուղոտ սննդից, կոնսերվանտներով հարուստ մթերքից, գազավորված ըմպելիքից, ալկոհոլից: Դա հիանալի դիետա է:
Տարվա ընթացքում կարելի է կորցնել շատ կիլոգրամներ: Ամենահաճելին այն է, որ այս դիետան շատ ջանքեր չի պահանջում, քանի որ, երբ մայրիկը կենտրոնացած է իր բալիկի առողջության վրա, նա ինքն իրեն նիհարում է:
Մի հավատացեք տատիկների խորհրդին, թե որքան յուղոտ լինի ձեր օգտագործած սնունդը, այդքան յուղալի կլինի կաթը, ինչը լավ է երեխաների համար: Կարևորը՝ պարուրեք նրան հոգատարությամբ և ուշադրությամբ ու չեք էլ նկատի, թե ինչպես նախկին կազմվածքը կվերադառնա:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: