Ֆրանսուհիների կյանքի սկզբունքները
14.01.2016
Ֆրանսուհիները միշտ աչքի են ընկել իրենց հմայքով և կանացիությամբ: Նրանք յուրահատուկ են: Ահա նրանց կյանքի մի քանի սկզբունքները, որոնց արժե հետևել:
Հստակ սահմանեք ձեր համար, թե որ հագուստն է ձեզ դարձնում ավելի հմայիչ: Ֆրանսուհիները հայտնի են իրենց ոճի զգացումով, քանի որ լավ գիտեն, թե ինչն է իրենց սազում, ինչը` ոչ:
Հաճախ զբաղվեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Լավ զգալը նույնքան կարևոր է, որքան լավ տեսք ունենալը: Երկարատև լոգանքը, տարբեր կոսմետիկ արարողակարգերը և մերսումները ճոխություն չեն, այլ անհրաժեշտություն:
Մի պատժեք ձեր մարմինը։ Չկա ցավ՝ չկա հաղթանակ սկզբունքը Ֆրանսիա այդպես էլ չհասավ: Այնտեղի բնակիչները նախընտրում են հաճույքի սկզբունքը: Եթե դու անում ես այն, ինչ քեզ հաճելի է, ուրեմն դա լավ է ազդում քո առողջության և հաջողության վրա:
Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Նայելով յուրաքանչյուր ֆրանսիական ամսագիր դուք կտեսնեք կանացի գեղեցկության անհասանելի իդեալները: Սակայն իրական կյանքում ֆրանսուհին գիտի, որ երջանկությունը կախված չէ հագուստի չափսից, այն կախված է այն ունակությունից, որ քեզ հիանալի զգաս քո սեփական մաշկում:
Վայելեք համեղ ուտեստներ։ Համեղ ուտելիքը ֆրանսիական մշակույթի հիմքն է: Այն կարելի է վայելել քիչ-քիչ, սահմանափակ քանակությամբ: Ոչ մի ֆրանսուհի չի ուտում հաց, պանիր և քաղցրավենիք ամեն օր:
Հարգեք ձեր մարմինը։ Շատ ուտելը ոչ մի լավ բանի չի բերում: Ցանկանում եք շոկոլա՞դ, կարող եք ուտել մի քիչ, բայց այդ դեպքում այդ օրը հրաժարվեք պանրից և գինու երկրորդ բաժակից:
Զգացեք ձեզ լիարժեք։ Ոչ մի իրեն հարգող ֆրանսուհի թույլ չի տա դուրս գալ փողոց ճմրթված տեսքով. ոչ մի սպորտային հագուստ և չսանրված մազեր: Լավ տեսք ունենալ նշանակում է հարգել ինքդ քեզ և քո շրջապատող աշխարհը:
Եղիր այնպիսին ինչպիսին կաս։ Նույնիսկ մի փոքր իր՝ հետաքրքիր մատանին, ծիծաղելի երկարաճիտ կոշիկը կամ վառ շարֆը կընդգծեն ձեր անհատականությունը:
Աշխատեք նրա վրա ինչ ունեք և ոչ ՝թե ինչ կուզենայիք ունենալ։ Լավ տեսք ունենալու համար ֆրանսուհին երբեք նպատակ չի դնի նիհարել 3 կիլոգրամով կամ երկարացնել մազերը: Եթե դուք ունեք ոճի զգացում և ներդաշնակ ներաշխարհ, ապա ոչ ոք չի նկատի այդ ավելորդ 3 կիլոգրամը:
Եղեք բնական։ Նվազագույն կոսմետիկա, համապատասխան շրթներկ և հաճելի բույր․ սա է այն ամենը, ինչ պետք է:
Թույլ մի տվեք, որ տարիքը զրկի ձեզ հաճույքից։ Ֆրանսուհիները համոզված են, որ տարիքը չի կարող խանգարել կնոջը երևալ և զգալ լավ ու մնալ հմայիչ: Այդ երկրում կան շատ հայտնիներ, ովքեր տարիքի հետ դառնում են ավելի գեղեցիկ:
Ուրախացեք մանրուքներով։ Փոքր, բայց համեղ թխվածք, նոր օծանելիք, նարդոսի բույր… Ֆրանսուհիները հասկանում են, որ այդպիսի մանրուքները նույնպես կարևոր են:
Վայելեք կյանքը։ Գտեք ձեր կիրքը, ասեք «ոչ» այն ամենին, ինչը վատնում է ձեր ժամանակը, և գնացեք առաջ: Կենտրոնացեք միայն նրա վրա, ինչը սիրում եք և եղեք անկրկնելի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8753 անգամ
Читать на русском
|