Յուրաքանչյուր կազմակերպվող միջոցառման ժամանակ միշտ լինում է մեկն, ով մշտապես բոլորին լուսանկարում է: Լուսանկարներում լավ տեսք ունենալու համար պետք է հետևել մի քանի խորհուրդներին:
1. Թափիր մազերդ, գլուխդ իջեցրու և մազերդ գանգրացրու` ծավալ տալու համար: Ճմկտիր այտերդ` նրանց բնական կարմրություն տալու համար:
2. Գեղեցիկ կեցվածք ունենալու համար ուղղիր մեջքդ և ձգիր վիզդ:
3. Եթե դու հագնված ես casual ոճով, կարող ես ընդունել կարմիր գորգի վրա հոլուվուդյան աստղերի դիրքերից մեկը` մեկ ոտքը դնել առաջ և մեկ ուսով թեքվել դեպի ֆոտոխցիկը:
4. Եթե շուրթերիդ փայլ քսելու ժամանակ չունես` շուրթերդ ամուր սեղմիր իրար` արյունը կհոսի դեպի շուրթեր և դրանք ավելի վառ կդարձնի:
5. Լեզվով արագ անցիր առաջին ատամներիդ վրայով և ժպտա, այդպես դու փայլ կավելացնես քո ժպիտին:
6. Դեմքի վրայի յուղոտ փայլից խուսափելու համար, եթե ձեռքիդ տակ չկա անձեռոցիկ, դեմքիդ վրայով սահեցու ձեռքիդ ափի հակառակ կողմը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: