Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
20:33, 28.05.2013
Ամուսինն ասում է կնոջը.
-Միլիարդատեր Դյուպոնը իրեն թույլ էր տալիս օրական ընդամենը 5 րոպե խոսել իր կնոջ հետ և ապրեց 100 տարի:
-Երևում է Դյուպոնը խելացի մարդ է եղել, եթե կոջը 5 րոպեն բավարարել է իր հանձնարարականները տալու համար: Իսկ ես քեզ ամբողջ օրը խելք եմ սովորեցնում, և ամեն ինչ' իզուր' ոչ փող ունես, ոչ առողջություն:
Աղբյուր` LADYNEWS.am
 

Դիտվել է 12481 անգամ

10:24, 09.11.2024
Կինն իր տղամարդուն ուշադիր լսում է միայն մեկ դեպքում․ երբ նա խոսում է հեռախոսով, իսկ ինքը չգիտի, թե ում հետ:

Դիտվել է 352 անգամ

08:59, 26.10.2024
՞նչ կասեք առաջին հայացքից սիրո մասին:
- Բարեբախտաբար, ես լավ չեմ տեսնում:

Դիտվել է 608 անգամ

09:30, 12.10.2024
Դժվար է կին լինելը։ Տարիներով ինքդ քեզ կատարելագործում ես, որպեսզի դուր գաս կատարյալ տղամարդու, իսկ հետո տարիներ ես ծախսում գտնելու համար մի տղամարդու, ով գոնե նորմալ լինի:

Դիտվել է 767 անգամ

10:21, 05.10.2024
Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։

Դիտվել է 845 անգամ

10:08, 14.09.2024
   -Մինչ հարսանիքը կինս մոլորակի ամենահրաշալի էակն էր։
    -Իմ կնոջն էլ ԶԱԳՍ-ում աչքով տվեցին...

Դիտվել է 920 անգամ

14:37, 03.09.2024
–Ինչո՞ւ են կանանց շրջանում տարածված կոսմետիկայի և հոգեբանության մասին գրքերը, իսկ տղամարդկանց շրջանում՝ ֆիզիկայի:
–Կանայք հաճախ դժգոհ են իրենցից և փորձում են փոխել իրենց։ Իսկ տղամարդիկ գոհ են իրենցից՝ Տիեզերքը նրանց չի գոհացանում:

Դիտվել է 1042 անգամ

08:58, 10.08.2024
Գտնել տղամարդ, որպեսզի մոռանալ նախկինին՝ նույնն է, ինչ բանկից վարկ վերցնես՝ նախորդ վարկը մարելու համար։

Դիտվել է 1168 անգամ

08:57, 03.08.2024
Ամուսինս խրախուսում է իմ բոլոր նախաձեռնությունները: Նա ասում է․ «Ինչ ուզում ես՝ արա, միայն թե ինձ հանգիստ թո՛ղ»։

Դիտվել է 1367 անգամ

08:44, 20.07.2024
–Ինձ թվում է կինս ուզում է բաժանվել ինձնից։
–Ինչո՞ւ ես այդպես կարծում։
–Երեկ նա մեր տուն էր հրավիրել իր ընկերուհուն։
–Հետո ի՞նչ։
–Ինչպե՞ս ինչ։ Չես պատկերացնի, ինչ գեղեցկուհի էր նա։

Դիտվել է 1451 անգամ

09:25, 05.10.2022
- Բարև ձեզ․․․
- Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։
- Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է:
Կարճ դադարից հետո հայրիկն ասում է.
- Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է:
- Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։
Դադար:
- Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը:
-Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե:
Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։
- Ասացի հայրիկ.
-Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս:
-Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում:
-Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։
- Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։
Երկար դադար․․․
Որից հետո հայրիկն ասում է.
- Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:

Դիտվել է 4299 անգամ

20:09, 17.12.2018
չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:

Դիտվել է 7590 անգամ

12:15, 22.01.2017
Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․

Դիտվել է 13175 անգամ

11:28, 22.01.2017
Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։ 
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․

Դիտվել է 13501 անգամ

10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․

Դիտվել է 12771 անգամ

12:47, 16.01.2017
Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
 
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․

Դիտվել է 11881 անգամ

14:18, 02.08.2016
Տղամարդը հարցնում է ընկերուհուն.
-15.5-ը քեզ հարմա՞ր է:
-Հիմար հարց ես տալիս:
-Ինչո՞ւ:
-Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր…
-Դու ի՞նչ նկատի ունես:
-Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես:
-Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար:
-Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …

Դիտվել է 11707 անգամ

10:50, 24.07.2016
Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։

Դիտվել է 10025 անգամ

10:40, 24.07.2016
Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․

Դիտվել է 8826 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-11-2024 09:19
Ըստ սննդաբանների՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ այն խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը: Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չի տրվում․ այն խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումը և կալցիումը: Սննդաբանները նշում են, որ սուրճի համար կատարյալ պահը սննդի ընդունման երկու հիմնական ժամանակահատվածների արանքում է:
12-11-2024 09:17
Թագուհի Եղիսաբեթ II-ի եւ արքայազն Ֆիլիպի հարսանիքի 77-ամյա «շատ հազվագյուտ» տորթի կտորը վաճառվել է 2800 դոլարով, հայտնել է Reeman Dansie աճուրդի տունը։ Տորթը, որն այլեւս ուտելի տեսք չունի, գոյատեւել է մոտ ութ տասնամյակ՝ 1947 թվականի նոյեմբերի 20-ին նրանց հարսանիքից հետո: Այն դեռ կոկիկ փաթեթավորված է մի փոքրիկ տուփի մեջ, որում գտնվում է այն ժամանակվա Արքայադուստր Եղիսաբեթի արծաթե զինանշանը, իսկ ներսում՝ զարդարված անձեռոցիկը։
12-11-2024 09:14
DailyMail.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ հոգեթերապեւտ եւ սեքսապաթոլոգ, դոկտոր Թամմի Նելսոնն ասել է, որ շատ երիտասարդ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել իրենց տարիքի կանանց հետ, քանի որ նրանք «վախենում են» առցանց ծաղրի ենթարկվելուց: Երիտասարդ տղամարդիկ գիտեն, որ տարեց կանանց դեպքում նման վտանգ չկա, քանի որ նրանք ավելի քիչ հավանական է, որ օգտագործեն TikTok-ի նման հավելվածներ, ասում է նա:
12-11-2024 05:40
Նոյեմբերի 11-ին Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 50 տարեկան։ Ի պատիվ տարեդարձի՝ դերասանը շքեղ երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի մասնավոր նստավայրում, որտեղ հավաքել է իր ծնողներին և կինոարդյունաբերության գործընկերներին, մտերիմ ընկերներին ու մոդելների։ Հյուրերի թվում էին Բրեդ Փիթը, Փերիս Հիլթոնը, Ռոբերտ Դե Նիրոն, Կարա Դելևինը, Քեթի Փերին և Օռլանդո Բլումը, Ջեյմի Ֆոքսը, ռեփերներ Դոկտոր Դրեն և Տայգան, Մարկ Ռուֆալոն, Էդվարդ Նորթոնը, Սառա Սամպայոն և շատ ուրիշներ:
12-11-2024 04:35
38-ամյա Մեգան Ֆոքսը վիժումից հետո չորրորդ երեխային է սպասում իր 34-ամյա սիրելի Քոլսոն Բեյքերից, ով  հանդես է գալիս Machine Gun Kelly կեղծանունով։ Սա զույգի առաջին համատեղ երեխան կլինի։ Դերասանուհին նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, երեք երեխա ունի:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.11.2024
Դիտվել է 569 անգամ
11.11.2024
Դիտվել է 554 անգամ
07.11.2024
Դիտվել է 522 անգամ
09.11.2024
Դիտվել է 352 անգամ
11.11.2024
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster