Դեմքի համար նախատեսված ձվով և մեղրով պատրաստվող այս դիմակը կնպաստի, որ Ձեր մաշկը լինի առաձգական ու առողջ: Այս դիմակի օգնությամբ Ձեր մաշկը կունենա մաքուր և թարմ տեսք:
Դիմակի պատրաստման համար Ձեզ անհրաժեշտ են.
1 թեյի գդալ մեղր
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ բուսական յուղ
մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Խառնեք մեղրն ու ձվի դեղնուցը, այնուհետև ավելացրեք բուսական յուղն ու կիտրոնի հյութը: Խառնեք այնքան, միչև դառնա միատարր զանգված: Այս ամենից հետո դիմակը նրբորեն քսեք դեմքին, թողեք այնքան, միչև լիարժեք չորանա, հետո լվացեք տաք ջրով:
Այս դիմակը կարելի է լրանալ նաև լավ ըմպելիքով, որը կարելի է կիրառել մաշկը լվանալու համար: Ձեզ անհրաժեշտ կլինի 1 թեյի գդալ մեղր և 2 բաժակ ջուր` ցանկալի է` լինի եռացրած: Նախընտրելի է, որ այս ըմպելիքով մաշկը լվանալ քնելուց առաջ. այն շատ լավ սնուցում է մաշկը, հաղորդում նուրբ ու փափուկ տեսք: Այս ջրով կարող եք լվացվել մի քանի րոպե, որից հետո` դեմքը լվացեք սովորական տաք ջրով` առանց օճառի: Առավոտյան կունենաք հրաշալի մաշկ` առանց կնճիռների ու թերությունների:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: