23:08, 21.11.2013 Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
15-10-2024 11:00 Հայտնի է դարձել, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը մտադիր են հեռանալ Հոլիվուդից։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ինսայդերն ասել է, որ P.Diddy–ի հետ սկանդալը զգալի հարված է հասցրել Քաթչերի հեղինակությանը: Սրա պատճառով նա կատաղած է։ Զույգը լրջորեն մտածում է Եվրոպա տեղափոխվելու և նոր կյանք սկսելու մասին։
15-10-2024 10:55 Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Իսկ այս տարի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն, «Արևելք»-ի տեղեկություններով, պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի որդին է:
15-10-2024 10:50 Հանգիստ վիճակում միջինը րոպեում 70 զարկով սրտի կծկումներ ունեցող մարդն օրական 100 հազար 800 տրոփյուն կունենա: Մեկ տարվա ընթացքում դա կկազմի մոտավորապես 36,8 միլիոն, իսկ 77,5 տարվա կյանքի միջին տևողությամբ՝ մոտավորապես 2,85 միլիարդ սրտի հարված:
15-10-2024 10:34 76 տարեկան հասակում մահացել է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մայրա Գոմես Քեմփը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Հրատարակության տվյալներով՝ Քեմփը սայթաքել է իր ննջասենյակում և մոտ մեկ օր պառկած մնացել հատակին, մինչև իրեն հայտնաբերելը։ Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն դերասանուհուն փրկել չի հաջողվել։
15-10-2024 10:32 Ադրիանա Լիման հաղթական վերադառնում է Victoria's Secret-ի պոդիում' նորաձևության բրենդից հեռանալու մասին հայտարարությունից վեց տարի անց: Մինչ այդ նա 20 տարի համագործակցել էր Victoria's Secret-ի հետ: Սուպերմոդելի վերադարձի մասին ազդարարվել է Victoria's Secret-ի Instagram-ի էջում նոր զվարճալի տեսանյութով։