Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միայն կինոյում և բեմում կարելի է ամեն ինչ ներել. Եկատերինա Գուսևա

03.02.2014

Ռուսական կինոյի և թատրոնի ճանաչված դերասանուհի Եկատերինա Գուսևան ծնվել է 1976թ-ի հուլիսի 9-ին' Մոսկվայում: Աղջկա դաստիարակությամբ զբաղվում է մայրը, ով աշխատելով որպես դաստիարակչուհի և ունենալով համապատասխան փորձ, բավարար ուշադրություն է հատկացնում երեխային՝ ամեն ինչ անելով, որ դուստրը մեծանա կիրթ և բազմակողմանի զարգացած:

Փոքրիկ Կատյան իսկական գեղեցկուհի էր, փարթամ վարսերը, որոնք կշռում էին 3 կգ, նրա հպարտությունն էին: Դեռ փոքր հասակից զբաղվել է ամենատարբեր սպորտաձևերով՝ մարմնամարզությամբ, գեղասահքով, լողով: Հետագայում ծնողները, վախենալով, որ Կատյան մարմնամարզության դասընթացներին կտրուկ շարժումներից կարող է վնասվածքներ ստանալ, նրան արգելեցին շարունակել պարապմունքները, իսկ լողից աղջիկը հրաժարվեց իր մազերի պատճառով. ձմռանը չէր հասցնում դրանք չորացնել ու շտապել դպրոց:

600x580

Պրոֆեսիոնալ պարով զբաղվելու համար, սակայն, աղջնակին ոչինչ չխանգարեց. 7 տարի պարեց վրացական պարի համույթներից մեկում: Ապագա դերասանուհին որոշել էր դպրոցն ավարտելուց հետո ընտրել կենսաբանի մասնագիտություն: Բայց կատարվեց այն, ինչ գուցե նախասահմանված էր. Եկատերինայի որոշումը փոխեց Շչուկինի անվան բարձրագույն թատերական դպրոցի ղեկավարի օգնականի հետ պատահական ծանոթությունը, որից հետո էլ վերջինս աղջկան համոզեց փորձել ընդունվել նշված թատերական դպրոցը: Եկատերինան որոշեց ռիսկի դիմել և ընդունվեց:

600x580

Ուսումնառության տարիներն անցան առանց բարդությունների. Կատյան սովորեց շատ հեշտ ու հանգիստ: Ապագա դերասանուհին այդ տարիներին մարմնավորում էր ոչ թե ռոմանիկ կերպարներ, այլ օրինակ, 80-ամյա տատիկի. «Կարծում եմ՝ երբ սկսեմ աշխատել, այդքան էլ վաղ հնարավորություն չեմ ունենա նման կերպարներ մարմնավորել, ուստի դա կանեմ հիմա»,- հետագայում պատմում է Կատյան:

 600x580

Դեռ ուսումնառության տարիներին Եկատերինա Գուսևան նկարահանվում է Լեբեդևի ֆիլմում. դա դերասանուհու առաջին պրոֆեսիոնալ քայլ էր կինոյում: Այնուհետև նորահայտ դերասանուհին ստանում է մի շարք ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ՝ խաղալով արդեն հանրահայտ դարձած դերասանների հետ և արդարացնելով ռեժիսյորների սպասելիքները:

600x580

Ուսումն ավարտելուց հետո, ընդունվում է նաև թատրոն՝ խաղալով ու զբաղված լինելով բոլոր ներկայացումներում: 2001թ-ը Եկատերինայի համար եղավ ճակատագրական: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ դերասանուհին թերթերից մեկում կարդաց հայտարարություն այն մասին, որ «Նորդ-Օստ» երաժշտական ներկայացման համար դերասաններ են հավաքում: Այդ ժամանակ դերասանուհին այդքան էլ լավ չէր պատկերացնում, թե ինչ ասել է երաժշտական ներկայացում, բայց շատ լավ գիտեր Կավերինի «Երկու կապիտան» սիրավեպը և մեծ ցանկություն ուներ մարմնավորելու գլխավոր հերոսուհուն: Պայքարը սուր էր. կերպարի համար այլ թեկնածուներ էլ կային, սակայն ընտրվեց հենց Կատյան: Այդ դերը նրան մեծ ճանաչում բերեց. «Սկսեցի հավատալ ինքս ինձ, իմ ուժերին ու սովորեցի լինել ուժեղ»,- խոստովանում է դերասանուհին:Այդ ֆիլմից հետո, 2003թ-ին «Ոսկե դիմակ» փառատոնին Եկատերինա Գուսևան ներկայացվեց «լավագույն կանացի դեր» նոմինացիայում:

600x580

Այս ամենին զուգահեռ Կատյան առաջարկ է ստանում և նկարահանվում «Բրիգադա» ֆիլմում: Դերասանուհին խաղում է Օլյայի դերը, ով քրեական հեղինակություն Սաշա Բելովի կինն է (Բելովին մարմնավորում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը): Ֆիլմի պրեմիերայից հետո, Սերգեյ Բեզրուկովն ու Եկատերինա Գուսևան ճանաչվեցին հեռուստատեսային լավագույն զույգ. այնքան դրամատիկ ու համոզիչ էին խաղում սիրային տեսարանները: Հետագայում նույնիսկ շշուկներ էին պտտվում նրանց հնարավոր սիրավեպի մասին՝ չնայած իրենք դա ժխտում էին:

600x580

Դերը Կատյային համաժողովրդական ճանաչում ու սեր բերեց: «Բրիգադա»-ում իր աշխատանքների մասին հետագայում Եկատերինան հիշում է. «Այնպես էր ինձ դուր գալիս ռեժիսյոր Սիդորովի հետ աշխատել, չգիտեմ կաշխատե՞նք էլ միասին: Ազատության այնպիսի զգացողություն, ինչպիսին ունեցել եմ նրա հետ նկարահանումների հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ չեմ զգացել: Տպավորություն էր, որ մենք դոկումենտալ ֆիլմ ենք նկարում, նա, ինչպես Ստանիսլավսկին, մեզ կանգնեցնում էր' հենց մի փոքր կեղծ խաղ էր զգում, ասում էր. «Չեմ հավատում և վերջ»»:

2003թ-ից դերասանուհին աշխատում է Մոսսովետի անվան ակադեմիական թատրոնում՝ զուգահեռ նկարվելով նաև մի շարք ֆլիմերում:

600x580

Անձնական կյանիքն վերաբերող տեղեկատվությունը դերասանուհին համառորեն թաքցնում է. «Դերասանը պետք է հանդիսատեսին հետաքրքրի իր մասնագիտական ձեռքբերումներով»: Միայն հայտնի է, որ ամուսնու՝ Վալոդյայի և որդու՝ Ալյոշայի հետ նա անցկացնում է իր կյանքի լավագույն պահերը:

Ամբողջ կյանքիս ընթացքում երազում եմ փախչել ինքս ինձնից:

Կյանքի իմաստը երկրորդ կեսին փնտրելն է:

Վստահությունը գալիս է հասունության, սիրո հետ:

Ապագայի մասին չեմ մտածում, ապրում եմ այստեղ և հիմա՝ գնահատելով յուրաքանչյուր վայրկյան:

Ժողովրդական արտիստն ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա, քան ժողովրդական պատգամավորը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10868 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1013 անգամ
06.05.2024
Դիտվել է 330 անգամ
03.05.2024
Դիտվել է 192 անգամ
04.05.2024
Դիտվել է 149 անգամ
07.05.2024
Դիտվել է 28 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster