Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սերը տարիքի հետ կապ չունի. Կելլի Քլարկսոն

26.12.2013

«Ամերիկայի կուռք» հեռուստաշոուին նրա մասնակցությունն ու հաղթանակը եղավ ճակատագրական, երևի այդ ճանապարհը նրա համար ի վերուստ էր գծված. երգը նրա հոգում է, էության մեջ:

Ամերիկյան սիրված երգչուհի Կելլի Քլարկսոնը ծնվեց 1982թ-ի ապրիլի 24-ին՝ սոցիալապես ոչ այդքան ապահով ընտանիքում: Ընտանիքի երրորդ երեխան է, մայրը՝ Ջին Թեյլորը, ուսուցչուհի է: Աղջիկն ընդամենը 6 տարեկան էր, երբ մայրն ու կենսաբանական հայրը բաժանվում են. նա ապրում է մոր և խորթ հոր՝ Ջիմի Թեյլորի հետ:

Վերջիններս աղջկա մեջ դեռ վաղ հասակից մեծ սեր են սերմանում դեպի թատրոնն ու ներկայացումները: Կելլին, միջնակարգ դպրոց ընդունվելուց հետո, սկսում է շատ ժամանակ անցկացնել երգչախմբում՝ զուգահեռաբար խաղալով դպրոցական գրեթե բոլոր ներկայացումներում: Սակայն նրա երազանքը երգն էր:

600x580

2000թ-ին դպրոցն ավարտելուց հետո աշխատում է մատուցողուհի, ինչպես նաև՝ դեղատանը՝ քարտուղարուհի: Հաջորդ տարվա հունվարին Քլարկսոնն ընկերուհու հետ ուղևորվում է Լոս Անջելես՝ իր երազանքին՝ երգին փոքր-ինչ ավելի մոտ լինելու նպատակով: Բազմաթիվ պայմանագրերից Կելլին գրավում է Gerry Goffin՝ հանրահայտ երգահանը:

Ճանապարը, որով Կելլին որոշել էր անցնել, այնքան էլ հարթ չէր: Աղջիկը բախվում է բազում փորձությունների՝ «պատահական հիվանդությունից» սկսած մինչև հյուրանոցի իր համարում բռնկված հրդեհը: Այս ամենը ստիպում են Կելլիին կայացնել տուն վերդառնալու որոշում:

600x580

Վերդառնալով Բուրլեսոն՝ աշխատանք է գտնում և սկսում աշխատել: «Նա հուսահատության մեջ էր և անընդհատ կրկնում էր. «ես պետք է երգեմ, ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել»,- հետագայում հիշում է Կելլիի մայրը:

Հուսահատված ու ընկճված վիճակում գտնվող աղջկան նրա ընկերը համոզում է մասնակցել «Ամերիկայի կուռք» հեռուստաշոուի նախընտրական փուլին, որտեղ լինելու էր հազարավոր տաղանդավոր մասնակիցներից մեկը: Բայց երգելու մեծ ցանկությունը նրան պայքարելու ու հաստատուն քայլերով առաջ ընթանալու ուժ է տալիս: Մի քանի փուլեր հաղթահարելուց հետո՝ Կելլին հայտնվում է 3 տասնյակ ընտրվածների մեջ: Նա մրցույթի ընթացքում «Respect» երգի կատարման իր տարբերակով գրավում է հազարավոր ամերիկացիների սրտեր: Կիսաեզրափակիչ դուրս եկած 10 մասնակիցների թվում Քլարկսոնը գտնում է հավատարիմ ընկերների՝ Justin'е Guarini-ին և AJ Gil-ին:

Փուլ առ փուլ Կելլին մոտենում էր իր երազանքի իրականացմանը: Նրան սիրում էին, սպասում, ոգևորում ու հիանում նրա երգով: Երկու օր ԱՄՆ-ն ցնցում էր, մինչև պարզ դարձավ՝ մրցույթում հաղթեց Կելլի Քլարկսոնը: Իր անունը լսելուց հետո, Կելլին երգեց «A Moment Like This» երգը, դա միակ բանն էր, որ այդ պահին նա կարող էր անել:

600x580

Այս հաղթանակը շրջադարձային եղավ Կելլիի համար: Երգչուհին սկսեց լուրջ գործունեություն ծավալել երգարվեստում: 2013թ-ի ապրիլին թողարկվում է երգչուհու անդրանիկ «Thankful» ալբոմը, որը մեծ հավանության է արժանանում, իսկ ալբոմից «Miss Independent» երգով Քլարկսոնը մասնակցում է «Grammy» մրցանակաբաշխությանը՝ նոմինացված լինելով որպես «լավագույն կին կատարող»:

Հաջորդ ալբոմը լույս է տեսնում 2004թ-ին, որտեղից հիթ են դառնում միանգամից մի քանի երգեր: Նրա «Breakaway» երգը գրավում է առաջին տեղը տարբեր մրցույթներում:

600x580

Հաջողություններն ու ձեռքբերումները դառնում են Կելլիի իրականությունը: 2005թ-ին նա ստանում է «Տարվա երգչուհու» կոչումը: 2007թ-ին թողակվում է երգչուհու մինչ օրս վերջին' «My December» չորրորդ ալբոմը:

Կելլի Քլարկսոնի անձնական կյանքից այնքան էլ շատ բան չկա ներկայացնելու. նա չունի ոչ մի լուրջ հարաբերություններ և ինչպես ինքն է ասում՝ պատճառն այն է, որ անընդհատ տարբեր երկրներում է և լուրջ հարաբերությունների համար ժամանակ չունի. «Ընդհանրապես չեմ կարծում՝ սերն ինչ-որ կապ ունի տարիքի հետ, ես հիմա մենակ եմ ոչ թե նրա համար, որ իմ ժամանակն անցել է, այլ պարզապես ժամանակ չունեմ լուրջ հարաբերությունների համար»:

600x580

Կարևոր չէ, թե քանի դուռ է փակվում քո առջև, հիշիր՝ կա դուռ, որ հատուկ քեզ համար է նախատեսված:

Ես երբեք չեմ իմացել ու չեմ իմանա՝ ինչու հաղթեցի «Ամերիկայի կուռք» մրցույթում:

Աստված երբեք մեզ չի տալիս փորձություն, որը մենք չենք կարող հաղթահարել, այնպես որ, մի տխրեք:

Իմ ընտանիքն ու ընկերներն ինձ քաջալերող համակարգն են:

Ես երբեք չեմ ասել՝ «լավ աղջիկ եմ», ես ասել եմ՝ վատ աղջիկ չեմ:

Ինձ համար երկու ամենակարևոր իրերն են՝ իմ գիրքն ու iPod-ը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 5059 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1027 անգամ
06.05.2024
Դիտվել է 348 անգամ
03.05.2024
Դիտվել է 196 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster