Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կնոջ ավտոուղին Հայաստանում. վարորդական իրավունքից մինչեւ տարածված խախտումներ

20.03.2012


Բազմապիսի կոշիկներից, շորիկներից ու պայուսակներից հետո կանայք ծրագրեր են կազմում ավելի մեծ ու թանկարժեք շքեղության' մեքենայի վերաբերյալ: Կար ժամանակ, երբ երևանյան փողոցներում կնոջը ղեկին տեսնելիս մարդիկ այնպես էին նայում, կարծես այլմոլորակայինի տեսնեին: «Ես վարում եմ դեռևս դպրոցական տարիներից, բայց վարորդական իրավունք ստացել եմ 1995 թվականին: Այն ժամանակ իսկապես հազվադեպ կտեսնեիր կին վարորդի և բնականաբար զարմանք կար տեսնելիս: Բայց վերջին տասը տարիներին կարծես թե համակերպվել են այդ մտքի հետ: Ինչքան էլ դա սովորական դառնա, միևնույնն է' կին վարորդը միշտ էլ ուշադրության կենտրոնում է»,- LN-ի հետ զրույցում նշեց Կին վարորդների ակումբի նախագահ Մագա Մարտիրոսյանը:

Վարորդական իրավունք ստանալու համար կանայք նույն ճանապարհն են անցնում, ինչ տղամարդիկ: Իր անցած ճանապարհի մասին LN-ին կպատմի Անուշ Պետրոսյանը, ով վերջերս է ստացել վարորդական իրավունք. «Նախապես մասնավոր վարորդական դասընթացների եմ այցելել (LN- մեկ ժամը միջինը 3000-6000 դրամ է), նաեւ ինքնուրույն սովորել եմ վարելու կանոններն ու երթևեկության ազդանշանները: Այդ ամենից հետո հանձնել եմ քննություններ, որի հիման վրա էլ 30-40 օրվա ընթացքում ինձ տվեցին վարորդական իրավունք»: Քննությունները երկուսն են' տեսական և գործնական: Առաջինի համար պետք է վճարել 3000 դրամ: Տեսական քննության ժամանակ Դուք լրացնում եք համակարգչային թեստ: Դրական արդյունք ստանալու համար թեստում նշված 10 հարցերից ամենաքիչը 9-ին պետք է տաք ճիշտ պատասխաններ: Տեսական քննության պատասխանները կարող եք իմանալ հենց նույն օրը: Այս քննությունը դրական հանձնելուց հետո Ձեզ ևս մեկ՝ 25000 դրամանոց փորձություն է սպասվում: Նշված գումարը նախապես վճարելով' Դուք գործնական քննություն եք հանձնում, որի ընթացքում ստուգվում են Ձեր վարելու հմտությունները: Քննության պատասխանի մասին իմանում եք ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Երկու քննությունները բարեհաջող հանձնելուց հետո 30-40 օրվա ընթացքում կստանաք Ձեր վարորդական իրավունքը: Ընդհանուր առմամբ այն կխլի Ձեզնից ամենաշատը 2 ամիս և 28.000 դրամ:

Ինչպես LN-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից, 2011 թվականին վարորդական իրավունք ստացած 153761 վարորդներից 5107-ը կանայք են: Իսկ 2010-ին վարորդական իրավունք է ստացել 2534 կին. փաստորեն, գրեթե կրկնակի աճ է նկատվում: Ասում են' կանայք մեքենա վարել սովորելիս են սկսում յուրացնել աշխարհի կառավարման սկզբունքները: Եվ քանի որ մեր երկրում էլ օր օրի ավելանում են կին վարորդները, ապա Հայաստանին խոստումնալից ապագա է սպասվում:)

«Դվին» ավտոդպրոցի ուսուցիչ Հովհաննեսը LN-ի հետ զրույցում ասաց, որ իր աշակերտների 70%-ը կազմում են կանայք: «Կանայք ավելի շատ վստահում են ավտոդպրոցի ուսուցիչներին, իսկ տղամարդիկ հիմնականում սովորում են ծանոթ վարորդներից: Կանանց հետ ավելի հեշտ է աշխատել, քան տղամարդկանց: Նրանք ավելի պարտաճանաչ են, զգույշ, հետևում են երթևեկության կանոններին»: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք հիմնականում նախընտրում են շքեղ մեքենաներ: Բայց թյուր է այն կարծիքը, որ կանանց համար մեքենան միայն շքեղություն է, այն առաջին հերթին հարմար փոխադրամիջոց է: «Այո, կանայք շատ մեծ ուշադրություն են դարձնում մեքենայի դիզայնին, գեղեցկությանը: Առհասարակ պետք չէ նորաձևությանը տուրք տալով մեքենա վարել»,- ասում է Մագա Մարտիրոսյանը:

Իսկ այն, որ կանայք մեքենայի հայելին օգտագործում են շպարվելիս, իրենց արտաքին տեսքին հետևելիս, շատ բնական է: Ասում են' ղեկի առջև նստած կինն այն ժամանակ է իրեն վստահ զգում, երբ բոլոր երեք հայելիներում էլ տեսնում է իր արտացոլանքը:  «Կանանց կողմից կատարված խախտումները հիմնականում վարելու ընթացքում իրենց տեսքին հետևելու պատճառով են լինում: Կանայք մի թերություն ևս ունեն. հիմնականում չեն տարբերում աջ և ձախ կողմերը: Դրա համար ստիպված սովորեցնելիս ես ասում եմ' իմ կողմ, քո կողմ: Նաև մի փոքր ուշ են կողմնորոշվում, բայց երկար տարիների փորձից հետո դա այնքան էլ նկատելի չի լինում»,- ասում է վարորդ Հովհաննեսը: Իսկ Մագա Մարտիրոսյանը հավատացնում է, որ իր մոտ երբեք աջ և ձախ կողմերը շփոթելու հետ խնդիրներ չեն եղել:

«Պատահում է, երբ մեքենայի մեջ մազերս եմ հարդարում, բայց ոչ երկար ժամանակ կամ մեքենայաշատ փողոցում: Հիմնականում, երբ երկար ժամանակ կարմիր լույսի տակ եմ կանգնում, այդ ժամանակ էլ հարդարում եմ: Բայց այ աջն ու ձախը երբեք չեմ շփոթել (ծիծաղում է-LN)»:

Ինչևիցե, կանայք հետզհետե ներխուժում են նաև ավտոաշխարհ և ինչպես փորձն ու փաստերն են ցույց տալիս, այստեղ ևս նրանք չեն զիջում տղամարդկանց: Դե ինչ, զգուշացե՛ք տղամարդիկ. ղեկին կանայք են:

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 6150 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 204 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster