Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կնոջ ավտոուղին Հայաստանում. վարորդական իրավունքից մինչեւ տարածված խախտումներ

20.03.2012


Բազմապիսի կոշիկներից, շորիկներից ու պայուսակներից հետո կանայք ծրագրեր են կազմում ավելի մեծ ու թանկարժեք շքեղության' մեքենայի վերաբերյալ: Կար ժամանակ, երբ երևանյան փողոցներում կնոջը ղեկին տեսնելիս մարդիկ այնպես էին նայում, կարծես այլմոլորակայինի տեսնեին: «Ես վարում եմ դեռևս դպրոցական տարիներից, բայց վարորդական իրավունք ստացել եմ 1995 թվականին: Այն ժամանակ իսկապես հազվադեպ կտեսնեիր կին վարորդի և բնականաբար զարմանք կար տեսնելիս: Բայց վերջին տասը տարիներին կարծես թե համակերպվել են այդ մտքի հետ: Ինչքան էլ դա սովորական դառնա, միևնույնն է' կին վարորդը միշտ էլ ուշադրության կենտրոնում է»,- LN-ի հետ զրույցում նշեց Կին վարորդների ակումբի նախագահ Մագա Մարտիրոսյանը:

Վարորդական իրավունք ստանալու համար կանայք նույն ճանապարհն են անցնում, ինչ տղամարդիկ: Իր անցած ճանապարհի մասին LN-ին կպատմի Անուշ Պետրոսյանը, ով վերջերս է ստացել վարորդական իրավունք. «Նախապես մասնավոր վարորդական դասընթացների եմ այցելել (LN- մեկ ժամը միջինը 3000-6000 դրամ է), նաեւ ինքնուրույն սովորել եմ վարելու կանոններն ու երթևեկության ազդանշանները: Այդ ամենից հետո հանձնել եմ քննություններ, որի հիման վրա էլ 30-40 օրվա ընթացքում ինձ տվեցին վարորդական իրավունք»: Քննությունները երկուսն են' տեսական և գործնական: Առաջինի համար պետք է վճարել 3000 դրամ: Տեսական քննության ժամանակ Դուք լրացնում եք համակարգչային թեստ: Դրական արդյունք ստանալու համար թեստում նշված 10 հարցերից ամենաքիչը 9-ին պետք է տաք ճիշտ պատասխաններ: Տեսական քննության պատասխանները կարող եք իմանալ հենց նույն օրը: Այս քննությունը դրական հանձնելուց հետո Ձեզ ևս մեկ՝ 25000 դրամանոց փորձություն է սպասվում: Նշված գումարը նախապես վճարելով' Դուք գործնական քննություն եք հանձնում, որի ընթացքում ստուգվում են Ձեր վարելու հմտությունները: Քննության պատասխանի մասին իմանում եք ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Երկու քննությունները բարեհաջող հանձնելուց հետո 30-40 օրվա ընթացքում կստանաք Ձեր վարորդական իրավունքը: Ընդհանուր առմամբ այն կխլի Ձեզնից ամենաշատը 2 ամիս և 28.000 դրամ:

Ինչպես LN-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից, 2011 թվականին վարորդական իրավունք ստացած 153761 վարորդներից 5107-ը կանայք են: Իսկ 2010-ին վարորդական իրավունք է ստացել 2534 կին. փաստորեն, գրեթե կրկնակի աճ է նկատվում: Ասում են' կանայք մեքենա վարել սովորելիս են սկսում յուրացնել աշխարհի կառավարման սկզբունքները: Եվ քանի որ մեր երկրում էլ օր օրի ավելանում են կին վարորդները, ապա Հայաստանին խոստումնալից ապագա է սպասվում:)

«Դվին» ավտոդպրոցի ուսուցիչ Հովհաննեսը LN-ի հետ զրույցում ասաց, որ իր աշակերտների 70%-ը կազմում են կանայք: «Կանայք ավելի շատ վստահում են ավտոդպրոցի ուսուցիչներին, իսկ տղամարդիկ հիմնականում սովորում են ծանոթ վարորդներից: Կանանց հետ ավելի հեշտ է աշխատել, քան տղամարդկանց: Նրանք ավելի պարտաճանաչ են, զգույշ, հետևում են երթևեկության կանոններին»: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք հիմնականում նախընտրում են շքեղ մեքենաներ: Բայց թյուր է այն կարծիքը, որ կանանց համար մեքենան միայն շքեղություն է, այն առաջին հերթին հարմար փոխադրամիջոց է: «Այո, կանայք շատ մեծ ուշադրություն են դարձնում մեքենայի դիզայնին, գեղեցկությանը: Առհասարակ պետք չէ նորաձևությանը տուրք տալով մեքենա վարել»,- ասում է Մագա Մարտիրոսյանը:

Իսկ այն, որ կանայք մեքենայի հայելին օգտագործում են շպարվելիս, իրենց արտաքին տեսքին հետևելիս, շատ բնական է: Ասում են' ղեկի առջև նստած կինն այն ժամանակ է իրեն վստահ զգում, երբ բոլոր երեք հայելիներում էլ տեսնում է իր արտացոլանքը:  «Կանանց կողմից կատարված խախտումները հիմնականում վարելու ընթացքում իրենց տեսքին հետևելու պատճառով են լինում: Կանայք մի թերություն ևս ունեն. հիմնականում չեն տարբերում աջ և ձախ կողմերը: Դրա համար ստիպված սովորեցնելիս ես ասում եմ' իմ կողմ, քո կողմ: Նաև մի փոքր ուշ են կողմնորոշվում, բայց երկար տարիների փորձից հետո դա այնքան էլ նկատելի չի լինում»,- ասում է վարորդ Հովհաննեսը: Իսկ Մագա Մարտիրոսյանը հավատացնում է, որ իր մոտ երբեք աջ և ձախ կողմերը շփոթելու հետ խնդիրներ չեն եղել:

«Պատահում է, երբ մեքենայի մեջ մազերս եմ հարդարում, բայց ոչ երկար ժամանակ կամ մեքենայաշատ փողոցում: Հիմնականում, երբ երկար ժամանակ կարմիր լույսի տակ եմ կանգնում, այդ ժամանակ էլ հարդարում եմ: Բայց այ աջն ու ձախը երբեք չեմ շփոթել (ծիծաղում է-LN)»:

Ինչևիցե, կանայք հետզհետե ներխուժում են նաև ավտոաշխարհ և ինչպես փորձն ու փաստերն են ցույց տալիս, այստեղ ևս նրանք չեն զիջում տղամարդկանց: Դե ինչ, զգուշացե՛ք տղամարդիկ. ղեկին կանայք են:

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 7198 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1136 անգամ
19.06.2026
Դիտվել է 368 անգամ
18.06.2026
Դիտվել է 353 անգամ
23.06.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster