Կոտլետները ցանցի մեջ
19.03.2012
Համեղ կոտլետներն այս մոդեռն մատուցմամբ տոնական կդարձնենք Ձեր ամենօրյա սեղանը:
6-8 բաժին կոտլետներ ստանալու համար հարկավոր է՝
550 գրամ հավի ֆարշ, 2 հատ սոխ, 2 պճեղ սխտոր, կես սպիտակ հաց' բատոն, կես կապ սամիթ և մաղադանոս, համեմունքներ, աղ, խմոր, 1 ձու, բուսական յուղ:
Միջուկի համար'
հորթի լյարդ, սոխ, աղ, բուսական յուղ:
Սկսում ենք միջուկի պատրաստումից: Հորթի լյարդը լվանում ենք կաթի մեջ, փոքրիկ կտորների բաժանում, ավելացնում կտրտած սոխը և տապակում բուսական յուղի մեջ: Հովանալուց հետո, անցկացնում ենք մսաղացով:

Անցնում ենք խճողակի' ֆարշի պատրաստմանը:
Սպիտակ հացը մանր մասերի կտրատել, թրջել ջրով (ցանկալի է կաթով): Այնուհետև հավի միսը, սոխը, կաթի միջից հանած հացը, սխտորը և կանաչին անցկացնել մսաղացով: Հետո աղացած զանգվածը համեմել համեմունքներով և աղով:
Շերտավոր խմորը բաժանել 2 մասի. մի մասը գրտնակել քառակուսաձև և բաժանել ուղիղ 8 մասի, մյուսը նորից գրտնակել, բայց այս անգամ երկար ու բարակ շերտեր կտրել:

Խճողակը դնում ենք մասերի բաժանված խմորի վրա, փոսիկ անում, լցոնում լյարդի միջուկով, ու ավելացնում խճողակի հաջորդ շերտը:

Խմորի դուրս մնացած հատվածները բերում են դեպի կենտրոն, իսկ արդեն բարակ շերտերով ձևավորում՝ ցանցի տեսք տալով:

Վրան քսում լավ հարած ձու, տեղավորում ջեռոցի յուղած տապակի մեջ:

200 աստիճանի տակ եփում ենք 40 րոպե: Հանելուց հետո կոտլետները տեղավորում ենք հազարի տերևների վրա: Նրանց թե բույրը, թե տեսքը ձեզ միանգամից սեղանի շուրջ կհավաքեն:

Բարի ախորժակ: Դիտվել է 17666 անգամ
Читать на русском
|