Miss LN մրցույթն ավարտված է, բոլոր սպասելիքները՝ արդարացված: Այնքան հաջող անցան նկարահանումները, որ խոստացված 5 պրոֆեսիոնալ լուսանկարի փոխարեն Անահիտ Սամսոնյանն ունեցավ եռապատիկը: Լուսանկարիչ Միքայել Պետրոսյանը պատրաստել է նաեւ տեսանյութ՝ նկարահանումների ընթացքի մասին, որը ներկայացնում ենք ձեզ:
Դե ինչ, շնորհավորում ենք MissLN Անահիտ Սամսոնյանին հաղթանակի, գարունը շատ գեղեցիկ կերպարներով պրոֆեսիոնալ լուսանկարներով սկսելու կապակցությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր գործընկերներին՝ լուսանկարիչ Միքայել Պետրոսյանին,Light Style խանութ-սրահին, դիմահարդար Մարինա Ասատրյանին, վարսահարդար Լուսինե Ենգիբարյանին:
07-05-2026 13:07 Սարիկ Անդրեասյանը իր Ինստագրամում հայտարարել է, որ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի իր էկրանավորումը, որը կթողարկվի հաջորդ տարի, առաջադրվել է Հոլիվուդի 2026 թվականի «Ոսկե թրեյլեր» մրցանակաբաշխության: Ֆիլմը ուշադրության է արժանացել «Լավագույն արտասահմանյան պաստառ» անվանակարգում: Այս մրցանակը գնահատում է կինոմարքեթինգի ոլորտում նվաճումները և հայտնի է որպես կինոմարքեթոլոգների «Օսկար»:
07-05-2026 13:02 33-ամյա Սելենա Գոմեսը ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ դուրս է եկել զբոսանքի։ Զույգը մասնակցել է «Մարտի, կյանքը կարճ է» ֆիլմի Լոս Անջելեսյան պրեմիերային։
07-05-2026 12:53 Եգիպտոսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը 77 կգ կաննց մրցումներում երկամարտի 240 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
07-05-2026 03:15 Դերասան Նիկոլաս Բրենդոնը, որն առավել հայտնի է «Բաֆի՝ վամպիրների մարդասպանը» պաշտամունքային սերիալում Քսանդեր Հարիսի դերով, 54 տարեկան հասակում մահացավ 2026 թվականի մարտի 20-ին: Page Six-ի կողմից ստացված դիահերձման եզրակացության համաձայն՝ դերասանը մահացել է աթերոսկլերոտիկ և հիպերտոնիկ սրտանոթային հիվանդությունից: Սուր թոքաբորբը և նախկինում կրած սրտի կաթվածը լրացուցիչ նպաստող գործոններ են եղել:
06-05-2026 12:10 2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: