|
Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը
30.07.2026
Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև ֆինանսիստի մահը՝ 2019 թվականին։ Այդ պահին նրանք արդեն ութ տարի հանդիպում էին։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ամենասկանդալային միլիարդատիրոջ ընտրյալին։ Հայտնի մոդել կամ դերասանուհի՞, որը հաջողության է հասել այս սիրավեպի շնորհիվ։ Կամ գուցե նրա դաժան և հարուստ հանցակիցուհու նման, ինչպիսին էր Ժիսլեն Մաքսվելը։ Այդ դեպքում ձեզ լուրջ անակնկալ է սպասվում։ The New York Times-ը հոդված է հրապարակել, որը բացահայտում է Ջեֆրի Էպշտեյնի վերջին սիրուհու իրական ինքնությունը։ Հրատարակության համաձայն՝ հենց նրան են միլիոնավոր դոլարներ բաժին հասնելու անարգված միլիարդատիրոջ ժառանգությունից։
Ծանոթացեք Կարինա Շուլյակի հետ՝ ատամնաբույժ, ծնունդով Բելառուսից։ Այժմ նա մոտ 37 տարեկան է։ Հենց նրան էր զանգահարել Էպշտեյնը, նախքան 2019 թվականին իր բանտախցում ինքնասպան լինելը։ Այդ պահին նրանց հարաբերություններն արդեն ձգվում էին ութ տարի։
2010-ականների սկզբին Շուլյակը հայրենի երկրից տեղափոխվեց Նյու Յորք՝ անգլերեն սովորելու և կես դրույքով աշխատեց որպես ատամնաբույժի օգնական՝ հույս ունենալով ինքն էլ բժիշկ դառնալ։ Սակայն 2011 թվականի մարտին նրա կյանքում տեղի ունեցավ ճակատագրական հանդիպում, որքան էլ երկիմաստ հնչի. Սիբիրից մի անանուն կին, որը ենթադրաբար ներգրավված էր սկանդալային միլիարդատիրոջ համար երիտասարդ կանանց գտնելու մեջ, Կարինային ծանոթացրեց նրա հետ։

Նրանք առաջին անգամ հանդիպեցին միլիարդատիրոջ Մանհեթենի առանձնատանը։ Ջեֆրին սկսեց մանիպուլյացիաներ անել իր նոր սիրուհու հետ՝ օգտագործելով իր ստանդարտ ռազմավարությունը՝ մտերմության դիմաց խոստանալով կարիերայի հետ կապված օգնություն։ Սակայն իր սպասումներին հակառակ՝ պարզվեց, որ աղջիկն այդքան էլ միամիտ չէ, և առաջին մի քանի ամիսների ընթացքում նա խափանում էր նրա բոլոր փորձերը։ Նա մի նամակում գրել է, որ չի կարող ընդունել նրա առաջարկը «համոզմունքների պատճառով, որոնք չափազանց խորն են արմատացել իր անհատականության մեջ, անկախ նրանից, թե որքան հիմար կարող են թվալ դրանք»։
Հարկ է նշել, որ Կարինայի՝ միլիարդատիրոջից հրաժարվելը կարող էր պայմանավորված լինել ոչ միայն նրա մոլուցքային ուշադրությունով։ Այդ ժամանակ նա արդեն պատիժ էր կրել անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, և տասնյակ կանայք նրան մեղադրել էին բռնության մեջ, ինչը լայնորեն քննարկվել էր մամուլում։ «Այս աշխարհը կարող է շատ դաժան լինել, և շատ դեպքերում կա վճարելու գին։ Պետք է ասեմ, որ կարդացել եմ որոշ տեղեկություններ ձեր մասին», - ավելի ուշ գրել է Շուլյակը։
Սակայն Էպշտեյնը չէր պատրաստվում հանձնվել և շարունակում էր ուշադրություն ցույցաբերել. նրան Բրոդվեյի մյուզիքլների տոմսեր էր նվիրում, աղջկան ու նրա ընկերներին տանում էր ռեստորաններ և նույնիսկ հանատեղ հանգստի հրավիրում, այդ թվում՝ ուղղաթիռով շրջագայության Մանհեթենում: Գեղեցիկ սիրահետումից հետո Կարինան վերջապես մի կողմ դրեց իր սկզբունքները և սկսեց հանդիպել մեղսագործ ֆինանսիստի հետ:

Այնուհետև Ջեֆրին օգնեց նրան իրականացնել իր ամենամեծ երազանքը՝ դառնալ ատամնաբույժ։ Նրանց նամակագրությունից պարզվում է, որ նա օգնել է Կարինային կանաչ քարտ ստանալ՝ նրա համար կազմակերպելով կեղծ ամուսնություն, ինչպես նաև Կոլումբիայի համալսարան ընդունվել։ Էպշտեյնը համալսարանի հիմնադրամին նվիրաբերել է 210,000 դոլար, որի դիմաց Շուլյակին նախապես տեղեկացրել են ընդունելության քննության թեմաների մասին։ Նա նաև ամբողջությամբ ֆինանսավորել է երեք տարվա ուսման վարձը, վճարել Մանհեթենում գտնվող նրա բնակարանի համար և նույնիսկ տասնյակ հազարավոր դոլարներ է ուղարկել աղջկա ծնողներին։
«Դու բոլոր տղամարդկանց մեջ ամենամաքուր մարդն ես։ Քո ամբողջ սերն ու հոգատարությունը, իմ ծնողները, իմ ուսումը, իմ բնակարանը... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ!!!» - գրել է Կարինան միլիարդատիրոջը 2012 թվականին՝ համալսարան ընդունվելուց կարճ ժամանակ անց։

Այդ իրադարձությունների ականատեսները պատմում են, որ նրանց հարաբերությունները, շատ առումներով, սովորական էին։ Շուլյակի ընկերուհին ասել է, որ Կարինան անկեղծորեն սիրում է իր ընտրյալին։ Եվ ֆինանսիստն էլ բազմիցս ի պատասխան գրել է, որ ինքն էլ իսկապես սիրում է։ Նրանք միասին ճանապարհորդել են աշխարհով մեկ, քննարկել հակաբեղմնավորիչ միջոցներ և պզուկների դեմ դեղահաբեր, փոխանակվել ռոմանտիկ նամակներով։ Միայն մեկ բան էր խաթարում այս ամենին. Ջեֆրիի սեռական մոլուցքը։
Շուլյակը գրել է, որ անընդհատ դավաճանությունները համարում է «անբնական» և «կեղտոտ»։ Սակայն, դատելով նրանց նամակագրությունից, երբեք չի առարկել Էպշտեյնի՝ իր զոհերի նկատմամբ վերաբերմունքին, չնայած վերջինիս համբավն այդ պահին արդեն հայտնի էր աշխարհին։ Կարինան պարզապես խնդրել է «իրեն հեռու պահել այս ամենից» և նշել, որ կմնա նրա հետ՝ անկախ ամեն ինչից, եթե դա նրան երջանիկ դարձնի։
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։ Նա կառավարում էր Ջեֆրիի անշարժ գույքը և անձնակազմը, հրահանգներ տալիս Էպշտեյնի անձնական վարորդներին, կազմակերպում նրա Նյու Յորքի առանձնատան և սկանդալային կղզու ձևավորումը, ինչպես նաև վերահսկում բնակարանների վերանորոգման և մաքրման գրաֆիկը։ Սա շարունակվեց մինչև 2019 թվականը, երբ ՀԴԲ գործակալները Նյու Ջերսիի օդանավակայանում ձերբակալեցին Ջեֆրիին։
Նույնիսկ ձերբակալությունից և մարդկանց առևտրի, բռնաբարության, անչափահասների շրջանում մարմնավաճառության կազմակերպման և այլ հանցագործությունների մեղադրանքներից հետո Կարինան չհրաժարվեց միլիարդատիրոջից։ Մահվան նախորդ գիշերը վերջինս բանտից զանգահարեց նրան՝ ասելով, որ իր գործը շատ ավելի երկար կտևի, քան ինքը սպասում էր, և խնդրելով այդ ընթացքում գտնել բնակվելու այլ վայր։
Հաջորդ առավոտյան նրան խցում մահացած գտան։ Պաշտոնապես մահվան պատճառը ինքնասպանությունն էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ Էպշտեյնը փոփոխություններ էր մտցրել իր կտակում. նոր տարբերակով Շուլյակին բաժին էր հասնելու նրա կարողության մեծ մասը, այդ թվում՝ մեծ ադամանդե մատանի, որը նախատեսված էր նշանադրության համար։

Մահվան պահին Ջեֆրի Էպշտեյնի կարողությունը գնահատվում էր 600 միլիոն դոլար։ Վերջին տարիներին այն զգալիորեն կրճատվել է զոհերին բազմաթիվ վճարումների և ֆինանսիստի գործով դատական ծախսերի պատճառով. այժմ այն կազմում է մոտավորապես 100-120 միլիոն դոլար։ Սակայն Շուլյակն այս ամենը չի ստանա. Ջեֆրիի եղբայրը և նրա երեխաները նույնպես հավակնում են ժառանգությանը։
Հանցագործ սիրեցյալի մահից հետո Կարինա Շուլյակը վերադարձավ իր բնականոն կյանքին։ Նա անցավ մասնագիտական վերապատրաստում և աշխատանք գտավ Բրուքլինի հիվանդանոցում։ Սակայն նրա ծրագրերը խափանվեցին. ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակեց Էպշտեյնի գործին վերաբերող միլիոնավոր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ ու նրա ընտրյալի հետ նամակագրություն։ Այս մասին իմանալով՝ Շուլյակը զանգահարեց աշխատանքի վայր՝ ասելով, որ հիվանդացել է և այնուհետև դադարեց կապի դուրս գալ։ Նա այլևս չվերադարձավ իր նախկին աշխատանքին, և մինչ օրս անհայտ է՝ վերսկսե՞լ է արդյոք նա իր կարիերան։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 93 անգամ
Читать на русском
|