Ձեր ամանորյա սեղանին բացի դեկորատիվ էլեմենտներից, կարող է զարդարանք դառնալ նաև համեղ աղանդերը' տոնական զարդարումներով: Պատրաստեք այս տոնածառ-կեքսը, որը բացի համեղ լինելուց, նաև շքեղ տեսք ունի:
Անհրաժեշտ է'
Թխվածքի համար' 3 ձու, աղ, շաքարավազ' 75 գ, աղացած նուշ' 100 գ, 25 գ ալյուր, 25 գ փխրեցուցիչ:
Զարդարելու համար' սպիտակ շոկոլադ' 100 գ, պիստակ' 100 գ:
Թխելու համար նախատեսված թուղթը կտրեք շրջանաձև' 20սմ տրամագծով: Բուրգեր ստացեք շրջանաձև ստվարաթղթից և դրեք մի քիչ ավելի մեծ տրամագծով բաժակների մեջ այնպես, ասես ձագար լինեն:
Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցից: Հարեք սպիտակուցները մի պտղունց աղով, մինչև լավ փրփրեն: Շարունակեք հարել' ավելացնելով շաքարավազ: Այնուհետև ավելացրեք դեղնուցը: Աղացած նուշը խառնել ալյուրի և փխրեցուցիչի հետ: Զգուշորեն խառնեք այս երկու զանգվածներն իրար: Ստացված զանգվածով լցրեք բուրգերը: Նախապես տաքացրեք ջեռոցը մինչև 180˚: Թխեք 15-20 րոպե: Հանեք ջեռոցից և թողեք սառչի: Պիստակները մանրացրեք, սպիտակ շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Ստացված կեքսերը հանեք թղթերից: Սպիտակ շոկոլադով պատեք կեքսերն ու թաթախեք պիստակի մեջ: Կարմիր կետիկներ կարող եք անել յուրաքանչյուր կարմիր մրգից կամ մուրաբայով: Շաքարի փոշին խառնեք կիտրոնի հյութի հետ և թեյի գդալով շաղ տվեք «տոնածառի» վրա: Բոլորի գագաթին շաքարի փոշի ցանեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: