Ձեր լավագույն կողմը. ցուցադրեք այն
03.11.2012
Գիտե՞ք արդյոք` ինչպես ցուցադրել Ձեզ լավ կողմից: Wake Forest University-ի գիտնականները գտել են Ձեր հարցի պատասխանը: Նրանք պարզել են, որ գրեթե բոլոր մարդկանց մոտ ֆոտոգենիկ է դեմքի ձախ կողմը: Սա բացատրվում է նրանով, որ դեմքի ձախ մասը կապված է գլխուղեղի աջակոմյան կիսագնդի հետ, իսկ այս կիսագունդը պատասխանատու է մեր էմոցիաների համար: Համապատասխանաբար, ձախ կողմից մենք միշտ ավելի էմոցիոնալ ենք թվում, քան աջից:
Իսկ աջ այտով պետք է շրջվել դեպի զրուցակիցը, եթե պետք է անտարբերություն ցուցաբերել: Օրինակ «մաֆիա» կամ «պոկեր» խաղերի ժամանակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5804 անգամ
|