Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ

17.10.2012

Մեր տունը մեր նկարագիրն է: Բացի նրանից, որ այն կարող է խոսել մեր փոխարեն, այն նաև կարող է ազդել հենց մեզ վրա: Մեր տրամադրությունը հեշտությամբ փոփոխվում է` տան միջավայրից կախված: Որպեսզի Ձեր առօրյան ավելի հարմարավետ ու հաճելի դարձնեք, հետևեք LN-ի խորհուրդներին…

  1. Հարդարեք անկողինը: Գուցե պրիմիտիվ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:
  2. Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք: Թափթփվածությունը սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահնջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
  3. Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով: Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
  4. Սկսեք օրագիր պահել` «Երախտագիտություն մեկ տողով» խորագրով:  Քնելուց առաջ  գրեք օրվա ընթացքում երջանիկ պահերի մասին:  Երջանիկ պահերը պետք է նաև արտացոլվեն, թեկուզ մեկ տողով…
  5. Եթե չեք կարողանում դուրս գալ, ապա մինչև վերջ խրվեք: Ամաններն ինքնուրույն  չեն լվացվելու, այսպես թե այնպես Դուք դա անելու եք: Լավ տրամադրվեք, պատկերացրեք արդյունքը` մաքուր և կոկիկ խոհանոց: Ձեր սիրելի երաժշտությունը միացրեք, խաղացեք նաև օճառե պղպջակների հետ, ժամանց ստեղծեք Ձեզ համար:
  6. Մինչև տեղից վեր կենալը, մտածեք այդ օրվա նպատակի մասին: Եթե մտածեք, թե այդ օրն ինչ եք անելու, որն է Ձեր նպատակ, օրինակ` մտերիմներին շնորհակալություն հայտնելը կամ բոլորին զվարճացնելը, օրվա վերջում Դուք Ձեզ բավարարված կզգաք:
  7. Ձեր հարևաններին սիրով օգնեք, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի: Եթե նա աղբը դրել է դռան կողքը, Ձեր աղբի հետ միասին թափեք նաև նրանը: Ամուր և առողջ հարաբերությունները երջանկության հիմքն են: Փաստ է, որ երբ մենք լավություն ենք անում  մեկին, ինքներս մեզ լավ ենք զգում:
  8. Օրվա ընթացքում անպայման զանգեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից գոնե մեկին: Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ,երբ տան մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
  9. Գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ տնային պայմաններում: Գումար հավաքեք խոհանոցի նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կամ գնեք նոր DVD նվագարկիչ` ընտանիքով ֆիլմեր նայելու համար:
  10. Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում: Մինչև քնելը զբոսնեք տան հարակից այգում, օրագիր լրացրեք կամ արեք մի բան, որի մասին վաղուց մտածել եք, բայց համարձակություն չեք ունեցել:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5968 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 511 անգամ
09.05.2024
Դիտվել է 235 անգամ
15.05.2024
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster