Բրազիլացի փոփ կատարող Ժոաո Բրազիլը (Joao Brasil) մեղադրել է Մադոննային իր երգի կրկներգը գողանալու մեջ: Ըստ Ժոաոյի, Մադոննայի «Gimme All Your Luvin» երգում շատ հատվածներ իր «L.O.V.E. Banana» երգի կրկնօրինակն են:Իսկապես որոշ զուգահեռներ կան այս երկու երգերի միջև: «Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Ես Մադոննայի մեծ երկրպագուն եմ: Եթե նա որոշել է ինչ-որ բան վերցնել ինձնից,շատ ավելի լավ: Դա լավագույն գնահատականն է իմ գործունեության»,- հայտարարել է Ժոաո Բրազիլը: Բրազիլացին չի պատրաստվում դիմել դատարան: «Gimme All Your Luvin» երգը Մադոննայի 12-րդ ալբոմի առաջին սինգլն է: Ալբոմը վաճառքում կլինի մարտի վերջից: