Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչպիսի թիկնապահներ են հայ աղջիկները ԿԱՄ ուժեղ սեռի կանայք (լուսանկարներ)

11.10.2012

Պարզվում է, որ հայ կանայք նույնպես կարողանում են պրոֆեսիոնալ կերպով ինքնապաշտպանվել և ինչու չէ նաև պաշտպանել մյուսներին: Եթե ժամանակին սա տղամարդկանց մենաշնորհն էր, ապա հիմա աղջիկները գրավել են նաև այս ոլորտը: Եթե դեռևս կասկածներ  ունեք, թե կանայք թույլ սեռի ներակայացուցիչներ են, ապա այս «թիկնապահուհիները», որոնց LN-ը հանդիպեց «Բերկուտ» թիկնապահական քոլեջում,  Ձեզ հեշտությամբ հակառակում կհամոզեն (ինչպես եղավ իմ դեպքում.-հեղ.):

22-ամյա  Տաթևիկը թիկնապահական դասերի է հաճախում իր նշանածի հետ: «Միասին ենք որոշել, որ պետք է գանք սովորելու: Հայտարարությամբ կարդացինք թիկնապահական դասընթացների մասին և որոշեցինք երկուսով հաճախել, այո, երկուսով (ժպտում է-LN)»:  Բացի թիկնապահությունից, Տաթևիկը քոլեջում է սովորում, նաև վարսահարդար է:  Թիկնապահական քոլեջում սովորած հմտությունները, ըստ Տաթևիկի, միշտ են պետք գալիս«Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ: Սա ինքնաճանաչման, ինքնահաստատման միջոց է մեզ համար: Վստահ կարող եմ ասել, որ մեկ տարի առաջ ես բոլորովին այլ մարդ էի, ինչ հիմա եմ: Բացի ֆիզիկականից այս մասնագիտությունը նաև հոգեկան պատրաստվածություն է ակնկալում, ինչը մենք նույնպես սովորում ենք»: Տաթևիկը նախընտրում է ուժ կիրառել միայն այն դեպքում, երբ «խոսքը տեղ չի հասնում»: «Դեպքեր շատ են պատահել, երբ անհրաժեշտ է եղել մի փոքր ուժ կիրառել` դիմացինին հասկացնելու համար, որ դու կարող ես ինքդ քեզ պաշտպանել»:

 Այն մասին, որ Տաթևիկն ուզում է թիկնապահ դառնալ, գիտեին միայն ծնողներն ու նշանածը: «Ու մի անգամ հեռուստացույցով նկարահանում են մեր պարապմունքները, ես էլ ակտիվ խոսում եմ, ու… մեր ծանոթ-բարեկամները բոլորը իմացան: Դե անակնկալի էին եկել, իհարկես սկզբում չէին կարողանում հավատալ, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Ում հետ շփվում եմ, բոլորն էլ լավ են վերաբերվում մասնագիտությանս, քանի որ սա ոչ գերբնական, ոչ էլ ինչ-որ վատ բան է: Ամբողջ աշխարհում այն ընդունված  է, միայն Հայաստանում է  դեռ տարօրինակ հնչում, այն էլ կուղղվի ժամանակի ընթացքում»:  Տաթևիկն ուզում է աշխատել թիկնապահի մասնագիտությամբ, բայց«Հայաստանում դեռևս լավ չեն պատկերացնում կին-թիկնապահ ասվածը, բայց հուսով եմ ժամանակի ընթացքում ավելի մեծ պահանջարկ կլինի: Իմ կարծիքով` նույնիսկ առավելություն է կին-թիկնապահ լինելը, քանի որ շփոթեցնող է, և ոչ ոք չի էլ կռահի` թիկնապահ է կողքիդ, թե պարզապես աղջիկ»:

Անին  16 տարեկան է, դեռ դպրոցում է սովորում: «Ծանոթներից մեկը սովորում էր, նրանից եմ իմացել, որ կարելի է դառնալ նաև աղջիկ-թիկնապահ: Ծնողներս շատ բնական արձագանքեցին ցանկությանս: Ընկերներս էլ նորմալ են նայում դրան, միայն մի քիչ վախենում են ինձնից (ծիծաղում է-LN)»: 

Սվետլանան բավականին հասուն տարիքում  է որոշել թիկնապահությամբ զբաղվել: Բացի դրանից սիրում է նաև մեքենա քանդել-հավաքել (ծիծաղում է-LN):  «Տնային գործերից ամեն ինչ էլ անում եմ, սկսած լվացքից մինչև ճաշ եփել»:  Մինչև թիկնապահություն սովորելը Սվետլանան միշտ էլ զբաղվել է սպորտով: «Արդեն նախադրյալնեը կային ու ես ոչ մի տարօրինակ բան չէի տեսնում այս մասնգիտության մեջ»:  Սվետլանան ասում է, որ դեպքերն ինքնապաշտպանության այնքան շատ են եղել, որ դժվարանում է անգամ հիշել: «Միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա: Գիտեմ, որ եթե չկարողանամ խոսքով մի բան հասկացնել, կարող եմ նաև ուժով դա անել: Կարևոր է, երբ կինը կարողանում է ինքն իրեն պաշտպանել»: Սվետլանան համարում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կանայք են, քանի որ հիմա տղամարդկանցից պաշտպանություն պահանջելն այնքան էլ ռեալ չէ: «Տղամարդիկ իրենց տվել են ալկոհոլի, թմրանյութերի, ստեղծվել է մարդկանց ինչ-որ նոր տեսակ, անհասկանալի: Չես կարող վստահել իրենց, դրա համար կինը պետք է զբաղվի իր ինքնապաշտպանությամբ»: Սվետլանան արդեն դպրոցական աղջիկ ունի և ինչպես ինքն է վստահեցնում` սովորեցնելու է աղջկան թիկնապահական հմտություններ և ոչ մի վատ բան այդտեղ չի տեսնում: «Ես էլ եմ վնասվածքներ ստացել, առանց դրանց չի լինում, անհնար է: Դա սովորական երևույթ է, կսովորի, կկարողանա պաշտպանել իրեն»:

Աղջիկներից տարքիով ամենափոքրը Լիլիթն է` 15 տարեկան, ով նոր է  սովորում ինքնապաշտպանվելու արվեստը: Ասում է, որ ծնողների հետ բնավ խնդիր չի ունեցել մասնագիտության ընտրության հարցում: «Միշտ էլ սիրել եմ զբաղվել նրանով, ինչով զբաղվում են տղաները: Առաջ էլ սպորտով զբաղվել եմ (Լիլիթը բռնցքամարտով է զբաղվել-LN), դրանից հետո ցանկություն առաջացավ ավելի լուրջ զբաղվելու թիկնապահությամբ: Նոր եմ սկսել սովորել, բայց հմտություններն արդեն պետք են գալիս»:

17-ամյա Աստղիկն էլ ապագա իրավաբան է, բայց շատ է սիրում սպորտով զբաղվել: Իր թիկնապահական հմտությունների մասին Աստղիկը դեպքերով է պատմում: «Քրոջս հետ մի անգամ գնացել էինք լողավազան, բայց նա լողալ չգիտեր: Տղաներից մեկը, չար կատակ անելով, ուզում էր հրել նրան դեպի ջուրը: Չգիտեմ ինչ ուժով, բայց այդ տղային նենց հրեցի ու գցեցի ջուրը, որ դա դեռ մեղմ է ասված (ծիծաղում է-LN)»: Առաջին հերթին Աստղիկն այստեղ սովորում է ինքնապաշտպանվել: «Այո, ամենակարևորը, որ սովորում ենք, ինքնապաշտպանվելն է, հետո միայն որպես մասնագիտություն եմ սիրում թիկնապահի մասնագիտությունը, ինչպես նաև ոստիկանի»:

 Աստղիկն ուզում է միշտ պաշտպանված զգալ իրեն և նաև սիրում է ուրիշների խնամքն իր վրա վերցնել: «4 քույր ենք, եղբայր չունենք, և հաճախ է պետք գալիս ինքներս մեզ պաշտպանել: Կարողանում եմ բացի ինձնից, պաշտպանել նաև ինձ մտերիմ մարդկանց, հատկապես քույրերիս»: Աստղիկի կարծիքով՝ կինը ոչ թե թույլ, այլ նուրբ սեռի ներկայացուցիչ է:

Ձեռնամարտի փոքրիկ հնարներ օգտագործելով` Աստղիկը մի քանի անգամ բռնել է նաև գրպանհատի: «Տրանսպորտում հաճախ են պատահում այդպիսի դեպքեր: Ես էլ ինձ չեմ կորցնում, գործի եմ դնում մի քանի հնարներ և հեշտությամբ բռնում գրպանահատի ձեռքը հենց այդ պահին: Մի անգամ էդպես արեցի, միանգամից դուրս փախավ մեքենայից (ծիծաղում է)»:

 Հեղինակ՝ Նելլի Ղարիբյան

Լուսանկարները՝ հեղինակի

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10435 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1027 անգամ
06.05.2024
Դիտվել է 349 անգամ
03.05.2024
Դիտվել է 197 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster