Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչպիսի թիկնապահներ են հայ աղջիկները ԿԱՄ ուժեղ սեռի կանայք (լուսանկարներ)

11.10.2012

Պարզվում է, որ հայ կանայք նույնպես կարողանում են պրոֆեսիոնալ կերպով ինքնապաշտպանվել և ինչու չէ նաև պաշտպանել մյուսներին: Եթե ժամանակին սա տղամարդկանց մենաշնորհն էր, ապա հիմա աղջիկները գրավել են նաև այս ոլորտը: Եթե դեռևս կասկածներ  ունեք, թե կանայք թույլ սեռի ներակայացուցիչներ են, ապա այս «թիկնապահուհիները», որոնց LN-ը հանդիպեց «Բերկուտ» թիկնապահական քոլեջում,  Ձեզ հեշտությամբ հակառակում կհամոզեն (ինչպես եղավ իմ դեպքում.-հեղ.):

22-ամյա  Տաթևիկը թիկնապահական դասերի է հաճախում իր նշանածի հետ: «Միասին ենք որոշել, որ պետք է գանք սովորելու: Հայտարարությամբ կարդացինք թիկնապահական դասընթացների մասին և որոշեցինք երկուսով հաճախել, այո, երկուսով (ժպտում է-LN)»:  Բացի թիկնապահությունից, Տաթևիկը քոլեջում է սովորում, նաև վարսահարդար է:  Թիկնապահական քոլեջում սովորած հմտությունները, ըստ Տաթևիկի, միշտ են պետք գալիս:  «Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ: Սա ինքնաճանաչման, ինքնահաստատման միջոց է մեզ համար: Վստահ կարող եմ ասել, որ մեկ տարի առաջ ես բոլորովին այլ մարդ էի, ինչ հիմա եմ: Բացի ֆիզիկականից այս մասնագիտությունը նաև հոգեկան պատրաստվածություն է ակնկալում, ինչը մենք նույնպես սովորում ենք»: Տաթևիկը նախընտրում է ուժ կիրառել միայն այն դեպքում, երբ «խոսքը տեղ չի հասնում»: «Դեպքեր շատ են պատահել, երբ անհրաժեշտ է եղել մի փոքր ուժ կիրառել` դիմացինին հասկացնելու համար, որ դու կարող ես ինքդ քեզ պաշտպանել»:

 Այն մասին, որ Տաթևիկն ուզում է թիկնապահ դառնալ, գիտեին միայն ծնողներն ու նշանածը: «Ու մի անգամ հեռուստացույցով նկարահանում են մեր պարապմունքները, ես էլ ակտիվ խոսում եմ, ու… մեր ծանոթ-բարեկամները բոլորը իմացան: Դե անակնկալի էին եկել, իհարկես սկզբում չէին կարողանում հավատալ, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Ում հետ շփվում եմ, բոլորն էլ լավ են վերաբերվում մասնագիտությանս, քանի որ սա ոչ գերբնական, ոչ էլ ինչ-որ վատ բան է: Ամբողջ աշխարհում այն ընդունված  է, միայն Հայաստանում է  դեռ տարօրինակ հնչում, այն էլ կուղղվի ժամանակի ընթացքում»:  Տաթևիկն ուզում է աշխատել թիկնապահի մասնագիտությամբ, բայց…«Հայաստանում դեռևս լավ չեն պատկերացնում կին-թիկնապահ ասվածը, բայց հուսով եմ ժամանակի ընթացքում ավելի մեծ պահանջարկ կլինի: Իմ կարծիքով` նույնիսկ առավելություն է կին-թիկնապահ լինելը, քանի որ շփոթեցնող է, և ոչ ոք չի էլ կռահի` թիկնապահ է կողքիդ, թե պարզապես աղջիկ»:

Անին  16 տարեկան է, դեռ դպրոցում է սովորում: «Ծանոթներից մեկը սովորում էր, նրանից եմ իմացել, որ կարելի է դառնալ նաև աղջիկ-թիկնապահ: Ծնողներս շատ բնական արձագանքեցին ցանկությանս: Ընկերներս էլ նորմալ են նայում դրան, միայն մի քիչ վախենում են ինձնից (ծիծաղում է-LN)»: 

Սվետլանան բավականին հասուն տարիքում  է որոշել թիկնապահությամբ զբաղվել: Բացի դրանից սիրում է նաև մեքենա քանդել-հավաքել (ծիծաղում է-LN):  «Տնային գործերից ամեն ինչ էլ անում եմ, սկսած լվացքից մինչև ճաշ եփել»:  Մինչև թիկնապահություն սովորելը Սվետլանան միշտ էլ զբաղվել է սպորտով: «Արդեն նախադրյալնեը կային ու ես ոչ մի տարօրինակ բան չէի տեսնում այս մասնգիտության մեջ»:  Սվետլանան ասում է, որ դեպքերն ինքնապաշտպանության այնքան շատ են եղել, որ դժվարանում է անգամ հիշել: «Միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա: Գիտեմ, որ եթե չկարողանամ խոսքով մի բան հասկացնել, կարող եմ նաև ուժով դա անել: Կարևոր է, երբ կինը կարողանում է ինքն իրեն պաշտպանել»: Սվետլանան համարում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կանայք են, քանի որ հիմա տղամարդկանցից պաշտպանություն պահանջելն այնքան էլ ռեալ չէ: «Տղամարդիկ իրենց տվել են ալկոհոլի, թմրանյութերի, ստեղծվել է մարդկանց ինչ-որ նոր տեսակ, անհասկանալի: Չես կարող վստահել իրենց, դրա համար կինը պետք է զբաղվի իր ինքնապաշտպանությամբ»: Սվետլանան արդեն դպրոցական աղջիկ ունի և ինչպես ինքն է վստահեցնում` սովորեցնելու է աղջկան թիկնապահական հմտություններ և ոչ մի վատ բան այդտեղ չի տեսնում: «Ես էլ եմ վնասվածքներ ստացել, առանց դրանց չի լինում, անհնար է: Դա սովորական երևույթ է, կսովորի, կկարողանա պաշտպանել իրեն»:

Աղջիկներից տարքիով ամենափոքրը Լիլիթն է` 15 տարեկան, ով նոր է  սովորում ինքնապաշտպանվելու արվեստը: Ասում է, որ ծնողների հետ բնավ խնդիր չի ունեցել մասնագիտության ընտրության հարցում: «Միշտ էլ սիրել եմ զբաղվել նրանով, ինչով զբաղվում են տղաները: Առաջ էլ սպորտով զբաղվել եմ (Լիլիթը բռնցքամարտով է զբաղվել-LN), դրանից հետո ցանկություն առաջացավ ավելի լուրջ զբաղվելու թիկնապահությամբ: Նոր եմ սկսել սովորել, բայց հմտություններն արդեն պետք են գալիս»:

17-ամյա Աստղիկն էլ ապագա իրավաբան է, բայց շատ է սիրում սպորտով զբաղվել: Իր թիկնապահական հմտությունների մասին Աստղիկը դեպքերով է պատմում: «Քրոջս հետ մի անգամ գնացել էինք լողավազան, բայց նա լողալ չգիտեր: Տղաներից մեկը, չար կատակ անելով, ուզում էր հրել նրան դեպի ջուրը: Չգիտեմ ինչ ուժով, բայց այդ տղային նենց հրեցի ու գցեցի ջուրը, որ դա դեռ մեղմ է ասված (ծիծաղում է-LN)»: Առաջին հերթին Աստղիկն այստեղ սովորում է ինքնապաշտպանվել: «Այո, ամենակարևորը, որ սովորում ենք, ինքնապաշտպանվելն է, հետո միայն որպես մասնագիտություն եմ սիրում թիկնապահի մասնագիտությունը, ինչպես նաև ոստիկանի»:

 Աստղիկն ուզում է միշտ պաշտպանված զգալ իրեն և նաև սիրում է ուրիշների խնամքն իր վրա վերցնել: «4 քույր ենք, եղբայր չունենք, և հաճախ է պետք գալիս ինքներս մեզ պաշտպանել: Կարողանում եմ բացի ինձնից, պաշտպանել նաև ինձ մտերիմ մարդկանց, հատկապես քույրերիս»: Աստղիկի կարծիքով՝ կինը ոչ թե թույլ, այլ նուրբ սեռի ներկայացուցիչ է:

Ձեռնամարտի փոքրիկ հնարներ օգտագործելով` Աստղիկը մի քանի անգամ բռնել է նաև գրպանհատի: «Տրանսպորտում հաճախ են պատահում այդպիսի դեպքեր: Ես էլ ինձ չեմ կորցնում, գործի եմ դնում մի քանի հնարներ և հեշտությամբ բռնում գրպանահատի ձեռքը հենց այդ պահին: Մի անգամ էդպես արեցի, միանգամից դուրս փախավ մեքենայից (ծիծաղում է)»:

 Հեղինակ՝ Նելլի Ղարիբյան

Լուսանկարները՝ հեղինակի

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12130 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1098 անգամ
20.10.2026
Դիտվել է 285 անգամ
21.10.2026
Դիտվել է 235 անգամ
22.10.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster