Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ներընտանեկան բանակցություններ» վարելու 10 կանոն

11.10.2012

Վաղ թե ուշ ցանկացած ընտանիքում գալիս է մի էտապ, երբ պետք է քննարկել այնպիսի խնդիր, որի լուծումից է կախված ողջ ընտանիքի կամ դրա առանձին անդամների ճակատագիրը: Նման բանակցությունների ժամանակ կարևոր է իմանալ մի քանի օրենք' հասնելու համար բոլորին շահավետ լուծմանը:

1. Քննարկման բոլոր կողմերը հավասար են: Անկախ նրանից, թե ընտանիքի որ անդամն է առավել շատ գումար վաստակում, ով է տարիքով ավելի մեծ կամ փոքր, պետք է հավասար դասվի բոլորի խոսքը: Ցանկացածի կարծիքը թանկ է և արժանի ուշադրության: Նման իրավիճակներում պետք է հաշվի նստել բոլորի հետ' անգամ երեխաների, որոնց հաճախ որոշ ծնողներ անգամ տեղյակ չեն պահում այն մասին, թե ինչ է կատարվում. սա մեծագույն սխալ է:

2. Չի կարելի որևէ մեկին ստիպել բանակցել, այլապես նրա կողմից կառուցողականության հույս կարող եք չունենալ: Սպասեք պահին, երբ ընտանիքի բոլոր անդամները պատրաստ կլինեն տվյալ խոսակցությանը: Պահը ինքը կհասունանա:

3. Խուսափեք շփման «թշնամիներից»: Գոռոցները, մեղադրանքները, ճնշումը, վատ տոնը, խոսքը կտրելն ու վիրավորանքները կբարդացնեն իրավիճակը, ու դուք այդպես էլ չեք հասնի դրական լուծման: Համբերատար եղեք և լսեք միմյանց:

4. Ընտրեք ճիշտ պահ խոսակցության համար: Չի կարելի սկսել նման խոսակցությունները, երբ զրուցակիցներից մեկը մտահոգ է այլ բանով, հոգնած է, կամ էլ, ասենք, պատրաստվում է կես ժամից ինչ-որ տեղ գնալ: Անհրաժեշտ է նախատեսել, որ խոսակցությունը կարող է երկար տևել անգամ, եթե պատրաստվում եք արագ լուծում գտնելու:

5. Տրամադրվեք կառուցողականության: Երկար կշռադատեք Ձեր դիրքորոշման մասին նախքան խոսակցությունը սկսելը: Զրուցելիս աշխատեք չճնշել դիմացինի կարծիքը, բայց և թույլ չտալ, որ նա Ձերը ճնշի:

6. Պահեք պայմանավորվածությունները: Նախքան խոսակցությունն սկսելը հայտարարեք, որ որևէ մեկը չպետք է լքի «մարտի դաշտը», մինչև չհասնեք խնդրի լուծմանը, և առաջինը ինքներդ պահեք այդ պայմանը:

7. Կարող եք մշակել խոսակցությունը վարելու մի քանի կանոններ և աշխատել, որ բոլոր կողմերը համաձայնեն դրանց հետ:

8. Ճիշտ սկսեք խոսակցությունը: Առավել նպատակահարմար է սկսել նրանից, որ բոլորը հայտնեն իրավիճակի մասին իրենց կարծիքը: Դա պարզ կդարձնի, թե ով որ դիտակետից է նայում քննարկվելիք խնդրին:

9. Լսեք ուշադիր: Դիմացինի կարծիքը ամբողջությամբ իմանալու լավագույն տարբերակը նրան առանց ընդհատելու լսելն է, եթե իհարկե չեք ուզում ընտանեկան բանակցությունները շուկայի վերածել:

10. Որոշման կայացում: Երբ յուրաքանչյուրը կհայտնի իր կարծիքը, լավ կլինի որ ասի նաև, թե ինչպես է պատկերացնում լուծումը, ինչ է պատրաստ զիջել և ինչ զիջումներ է սպասում դիմացիններից: Միանգամայն հավանական է, որ բոլորը կարողանան ընդհանուր հայտարարի գալ. հենց դա էլ կլինի լուծումը:

Կթվա, թե այս ամենը շատ ջանք ու եռանդ է պահանջում, և շատ ավելի հեշտ է ինքնուրույն կայացնել որևէ որոշում ու պահանջել, որ բոլորը կատարեն դա, բայց, հավատացեք, որ խնդիրները այդպես չեն լուծվում, այլ միայն թաքնվում են:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3031 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 558 անգամ
15.05.2024
Դիտվել է 119 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster