Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դերասանուհի Աննա Հարությունյանի համար «երկնքից աստղեր ցած բերել են»

03.10.2012

LN-ի հյուրասրահում է «Գոյ» փորձարարական  թատրոնի  դերասանուհի Աննա Հարությունյանը:

-Դերասանուհիներից մեկն ասել է` «դերասանուհի լինելը կանացիության բարձրագույն աստիճանն է», ինչպե՞ս կմեկնաբանեք, այդ կարծիքի՞ն եք:

-Դոստոեւսկին ասում էր` «ամեն մարդկային ինձ օտար չէ», դերասանուհին էլ կարող է լինել ե՛ւ աստվածային, ե՛ւ սատանայական, միեւնույն  ժամանակ   գեղեցիկից ու վեհից վերածվել այլանդակ ճիվաղի եւ ճիշտ հակառակը:

-Մասնագիտության  ամենամեծ բարդությունը, որ մինչեւ հիմա զգացել եք…

-Միանշանակ կասկածն է, եթե իհարկե կարելի է դա բարդություն համարել, կասկածը, բայց ոչ երբեք թերարժեքությունը, արածդ գործի` խաղացածիդ հանդեպ: Ու  հենց կասկածն է, որ ամեն վայրկյան ուղղորդում է ինքդ քեզ ճանաչելուն, ավելի ու ավելի կատարելագործվելուն:

-Այսինքն՝  կասկածը` արդյոք լա՞վ եք անում Ձեր գործը, ճի՞շտ հասկացա:

-Այո՛, ճիշտ այդպես:

-Ստեղծագործական ինչ նորություններ ունեք:

-Այժմ գտնվում եմ ստեղծագործական բուռն փուլում: Նկարահանվում է  նոր գեղարվեստական մարտաֆիլմ, նկարահանման պրոցեսը շատ հագեցած է ու հուսով եմ` արդյունքն էլ այդպիսին կլինի:

-Թատրոն, գեղարվեստական ֆիլմ, սերիալ սրանցից ո՞րն է  Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Դերասանական արվեստի հիմքում զգացմունքն է, որը միայն թատրոնում կարող ես գտնել, ապա նոր այն բերել գեղարվեստական ֆիլմ կամ սերիալ:

-Իսկ վերջիններից ինչ-որ բան կա՞ թատրոն տանելու:

-Թատրոնն ինչ-որ առումով անձեռնմխելի է օտարոտի մարմիններից, ինչի համար կարելի է միայն ցնծալ: Թատրոնն ինքն իրենով բարին է, կատարյալը, ու եթե նույնիսկ գեղարվեստական ֆիլմից կամ սերիալից հնարավոր լիներ ինչ-որ հետաքրքիր բաներ տանել թատրոն, ապա վստահ եմ` թատրոնն իր ձեւով, յուրովի կընդուներ այն, այլ ոչ թե սերիալի նման կկլաներ, անհետ կտաներ: Ի դեպ, նուրբ թելերիս կպաք`  թատրոնին:

-Դեր, որ երազում եք խաղալ, կամ գուցե դերեր:

-Ավելի շատ բնավորություններ, քան կոնկրետ դերեր: Երեք տարի առաջ խաղում էի  Թենեսի Ուիլյամսի «Ենթակա է քանդման» պիեսում Վուիլլի դերը, մի մանկիկի, ով իր հարազատ քրոջ թաղումը պատկերացնում էր «կամելիազարդ տիկնոջ»` Մարգարիտ Գոտիեին հավասար, սակայն ճիշտ հակառակը ստացվեց. քրոջ թաղմանը  ոչ ծաղիկներ կային, ոչ էլ ջութակ էին նվագում: Շատ հուզիչ տեսարան էր, ոչ միայն հանդիսատեսն էր հուզվել, այլ նաեւ ես` նրանց հետ, տեղում արձագանքներ զգացի դահլիճից. լսվեցին հոգոցներ, ու սիրտս ճմլվեց, ինձ թվաց` մեկի դեռեւս չսպիացած վերքին եմ դիպել: Հետո որոշեցի` անպայման խաղաl Գոտիեի դերը, փաստորեն ունեմ երազած կերպար:

-Որպես երիտասարդ դերասանուհի` ի՞նչ եք կարծում, ի՞նչ գլոբալ խնդիրներ ունի այսօրվա մեր թատերարվեստը:

-Թափթփվածություն եմ նկատում, չափից դուրս ինքնահոսի վիճակ, ուժերի գերագնահատում, բայց ոչ երբեք գերլարում ավելին անելու: Ինքս փորձում եմ մաքսիմալ մաքրասեր լինել իմ գործում: Արվեստը հզոր ուժ է, մի լեզու, որով բոլոր ազգերն են խոսում ու որը չունենալու դեպքում, քաղաքական առումով էլ  ես  թույլ  համարվում:

-Ձեզ բավարարո՞ւմ է այն, ինչ հիմա անում եք որպես դերասանուհի:

-Բնավ, երբեք, լինել հագեցած` նշանակում է այլեւս չլինել: Չձգտել ավելիին`նշանակում է լիարժեք չապրել:

-Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ առանց մեծ ջանքեր գործադրելու արժանանա Ձեր ուշադրությանը:

-Պարզապես տղամարդ. այդ բառն արդեն իր մեջ կրում է այն ամենը, ինչ հատուկ պետք է լինի տղամարդուն, իսկ ջանքեր թող գործադրի, չէ  որ կանանց հատուկ է տանջելը:

-Փաստորեն կտանջեք, այո՞:


-Ֆլիրտ սիրում եմ թե՛ թատրոնում, թե՛ կյանքում, պարզապես աշխատում եմ չափը չանցնել:

-Ու որո՞նք են այն ամենակարեւոր հատկանիշները, որ պետք է ունենա տղամարդը:

-Նրբանկատություն, կնամեծարություն, ժամանակի մեջ շուտ կողմնորոշվելու ընդունակություն, ամենակարողություն: Այո՛, կզարմանաք, բայց սերն ամենակարող է, ինչպես վհուկներն են ասում Մակբեթին:

-Այսինքն՝ սիրելով տղամարդը կդառնա՞ ամենակարող:

-Որոշ ժամանակ` այո՛, քանի դեռ սիրո զգացմունքը կլինի:  «Երկնքից աստղեր բերելը» իրոք եղել է, դե ես մի քիչ անցած դարի ռոմանտիկներից եմ սերված:

-Հավատո՞ւմ եք հավերժական սիրո գաղափարին:

-Չգիտեմ,գուցե, ինչպես իմ կերպարներից մեկն էր ասում, «սերը կանցնի, իսկ ինչը կմնա»:

-Ի՞նչ եք կարծում,  մասնագիտությունը հնարավո՞ր է`  խանգարի Ձեզ Ձեր անձնական կյանքը լիարժեք դասավորելուն:

-Սիրված կին, ընտանիքի մայր լինելը, ինչը բերում է երջանկության, միայն կօգնի մասնագիտությանս: Ի վերջո երկտակ նվիրումը հնարավոր է, եթե կարողանում ես զատել սահմանները:

-Այնուամենայնիվ, եթե ստիպված լինեք մի օր ընտրել…

-Կփորձեմ դրան չհասնել, չնայած ասում են`  «եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պլանավորիր օրդ»:

-Յուրաքանչյուր դեր խաղալիս ո՞ւմ կարծիքն է  Ձեզ ամենաշատը հուզում ու մտահոգում:

-Արմեն Մազմանյանի` իմ վարպետի, Աննա Հեքեքյանի` բեմական խոսքի վարպետի, մայրիկիս, քույրիկիս, ինչպես նաեւ իմ կյանքի տղամարդու, ով թերեւս միշտ հիացած է ինձնով:

-Փաստորեն, Աննայի սիրտն զբաղված է:

-Այո՛: Ինչի համար շատ ուրախ եմ. առանց սիրո դերասանը գոյություն չունի:

-Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք մեր կանանց ու աղջիկների մեջ:

-Ինչ-որ բան չէի փոխի, պարզապես խորհուրդ կտամ ավելի զգոն լինել. շատ հետեւեն թե՛ իրենց արտաքինին, թե՛ հոգուն: Երբ կինը երջանիկ է, նա կարողանում է իր ողջ երջանկությունը տարածել ընտանիքում ու ստեղծել ամուր ընտանիք, իսկ ինչպես Գ. Մարզպետունին էր ասում.  «Հզոր պետությունը ամուր ընտանիքի մեջ է»:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ուզում կինը:

-Սիրվել եւ սեր տալ: Սիրված ու գնահատված լինել թե՛ մասնագիտության մեջ, թե° կյանքում. միայն այդ դեպքում է, որ կարող ես ներդաշնակության հասնել:

 Շողիկ Գալստյան

Դիտվել է 25995 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lusine | 10-05-2013 11:59
Inch eq karcum, kkaroxanaq hasnel mec barcrunqneri,mec bemer graveq, ev ainqan hanrahait darnaq, vor poxocov qailelis shater@ dzez chanachen? Shnaorhakalutyun.
Mariam | 04-10-2012 21:46
Seda Engibaryan es el der arvestov
Meline. Avetisyan | 04-10-2012 16:27
Duq. anteri. eq, te dzer arvestov. te. dzer. artaqinov........es. dzes. maxtum. em. mec. haxtanakner. dzer. kyanqum ........

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 368 անգամ
15.05.2024
Դիտվել է 256 անգամ
17.05.2024
Դիտվել է 220 անգամ
21.05.2024
Դիտվել է 102 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster