«Հնաոճ» կանանց բնորոշիչները 21-րդ դարում
03.10.2012
Կանայք անընդհատ փոխվում են արտաքուստ, դառնում են թվացյալ նորաձև, բայց արի ու տես, որ հոգու խորքում գեղեցիկ սեռի մի շարք ներկայացուցիչներ դեռևս «հնաոճ են»: Ինչպե՞ս տարբերել, թե որ խմբին եք պատկանում դուք' ահա մի քանի բնորոշիչներ:
1. «Հնաոճ» կանայք կարծում են, թե տղամարդը պարտավոր է տրանսպորտում իրենց տեղ զիջել, անգամ եթե իրենք հղի չեն ու ձեռքին չունեն ծանր պայուսակ: Այո, նրանք են ուժեղ սեռը, ուրեմն նրանք պետք է կատարեն ծանր գործերը, բացեն դուռը կնոջ առաջ և այլն:
2. Հին մտածելակերպը ստիպում է կարծել, թե տղամարդը պարտավոր է ռեստորանում վճարել երկուսի փոխարեն:
3. «Հնաոճ» կանայք վստահ են, որ տղամարդիկ պարտավոր են հետաքրքրվել իրենց առողջությամբ, պարտավոր են խնամել իրենց ու շրջապատել հոգատարությամբ:
4. Նրանց թվում է, որ եթե հանդիպում են որևէ տղամարդու հետ, ապա անպայաման բանը պետք է ամուսնությամբ ավարտվի, իսկ դրանում համոզվելու համար նրանք ստիպում են ընկերոջը հնարավորինս շուտ ծանոթացնել իրենց ընկերների ու ընտանիքի անդամների հետ:
5. «Հնաոճ» կանայք համարում են, որ արդուկը, ճաշ պատրաստելը, լվացքն ու տնային մյուս գործերը կանանց պատմական պարտքն են, իսկ սիրելի տղամարդու համար աշխատելը' իսկական կանացի երջանկություն:
6. Նրանք մտածում են, թե իսկական տղամարդիկ պետք է կոպիտ լինեն, որպեսզի իրենք նրանց կողքին թույլ լինելու շանս ստանան:
7. Նրանք երբեք չեն պառկի քնելու, քանի դեռ սիրելին տուն չի հասել, այլ կկանգնեն պատուհանի դիմաց ու կսպասեն:
8. Նրանք հետևում են իրենց արտաքինին միայն այն պատճառով, որ չհիասթափեցնեն սիրելիին:
9. «Հնաոճ» կանայք համարում են նաև, որ իրավունք չունեն անգամ մտածելու մեկ այլ տղամարդու մասին, բացի նրանից, ում արդեն ընտրել են:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3946 անգամ
|