Խաչը` նորաձեւության մեջ. սեզոնի թրենդը (ֆոտո)
24.09.2012
2012 թվականի աշնանային զգեստապահարնում, ըստ դիզայներների, անպայման պետք է լինեն իրեր ու աքսեսուարներ կրոնական թեմատիկայով: Այս սեզոն խաչն ամենուր է' հասարակ տաբատիներից մինչև շքեղ մանյակներ:
Խաչերն այս տարվա նորաձևություն մտան հիմնականում շնորհիվ Դոնատելա Վերսաչեի ու Dolce&Gabbana նորաձևության տան: Ընդ որում, իր նոր հավաքածուում Դոնատելա Վերսաչեն նախընտրել է խաչերը պատկերել կաշվի ու մետաքսի վրա, իսկ Dolce&Gabbana նորաձևության տանը դրանք հիմնականում հանդիպում են աքսեսուարների տեսքով:
Նորաձևության նման մեծ տների առաջին քայլից հետո այս թրենդն արագ տարածվեց ու շուտով նկատելի դարձավ ամենուր: Առաջարկում ենք դիտել խաչի սիմվոլը ներառող զգեստների, աքսեսուարների ու կոշիկների նմուշներ, որոնք գուցե շուտով հնարավոր կլինի ձեռք բերել նաև Հայաստանում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9516 անգամ
|