|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Սեր, լույս, կրակ. Տեառնընդառաջն է
13.02.2012
Խարույկը, նրա կարմրավուն լույսը, շուրջը հավաքված մարդկանց խորհրդավորությունը հեքիաթներ են հիշեցնում: Որպես հեքիաթ է ներկայանում նաև նորապսակների կյանքը... Լինում է, չի լինում մի սեր, որն արդեն ընտանիք է դառնում ու շատ-շատ օգնության, օրհնության կարիք ունի: Տեառնընդառաջը նորապսակների օրհնության օրն է, իսկ տոնի գլխավոր խորհրդանիշը կրակն է, որի վրայով թռչողներն օրհնվում են, մաքրագործվում, զորեղանում... Այս խորհրդանիշի մեկնաբանությունը տանում է մեզ մեր հեթանոսական անցյալ' կրակի պաշտամունքի ժամանակներ: Այն նոր մեկնաբանություն է ստացել քրիստոնեության մեջ. Տիրոջը' Քրիստոսին, մարդիկ ընդառաջ են գնացել ջահերով, լուսավորել նրա ճանապարհը, եւ կրակն այսօր խորհրդանշում է այդ լույսը: Տոնի հիմքում մանուկ Քրիստոսին Տիրոջ տաճարին զոհաբերման պատմությունն է. երբ 40 օրական Հիսուսին ծնողները բերում են տաճար' ընծայելու, նրան ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Վերջինս մահ չպետք է տեսներ մինչեւ Տիրոջ օծյալին կամ Փրկչին տեսնելը: Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ, որից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ' զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը:
Տ.Մ. Դիտվել է 3781 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն
27.05.2026 Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։
|
|
 |
|
|
Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները
24.03.2026 Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։
|
|
Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ
03.03.2026 Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:
|
|
 |
|
|
Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ
17.02.2026 Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։
|
|
Որտեղ փնտրել ամուրի տղամարդու
05.02.2026 Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|