Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026

Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Հոգեբաններն ունեն այս հարցի իրենց մեկնաբանությունները։

Ինչու է սերը մարում

Երբ երկու մարդ գիտակցաբար ամուսնանում են, միասին զարգանում և աշխատում են իրենց վրա, սերը չի մարում, այլ փոխակերպվում է: Սկզբում ի հայտ է գալիս սիրահարվածությունը, ապա ֆիզիկական կապվածությունը, հետո միմյանց նկատմամբ հարգանքը և համատեղ երջանիկ ապագայի փոխադարձ սպասումը: Ցանկացած թյուրիմացություն լուծվում է զրույցի միջոցով, և զույգը միասին հաղթահարում է բոլոր դժվարությունները:

Եթե զուգընկերներից մեկն ասում է, որ սերը մարել է, կարևոր է հասկանալ դրա հիմքում ընկած պատճառը։ Հարցն այն է, որ որոշ մարդիկ ի սկզբանե մտնում են անառողջ հարաբերությունների մեջ, իսկ հոգեբանական տրավման (օրինակ՝ փոխկախվածությունը, զոհի կարգավիճակը կամ փրկարարի դերը) հաղթահարումից հետո կարծում են, որ այլևս իրենց զուգընկերոջ կարիքը չունեն։ Այս դեպքում նրանք ասում են, որ այլևս զգացմունքներ չկան։ Բայց, ամենայն հավանականությամբ, երբեք էլ չեն եղել։

Պատահում է նաև, որ ամուսնությունը պահվում է որոշակի օգուտի շնորհիվ, և եթե այդ օգուտն անհետանում է, ապա անհետանում է նաև սերը։ Օրինակ՝ կինն ամուսնանում է իր ֆինանսական վիճակը բարելավելու համար, բայց երբ ամուսինը դժվարություններ է ունենում այս հարցում, հետաքրքրությունը նրա նկատմամբ նվազում է։

Իհարկե, յուրաքանչյուր դեպք անհատական է: Թե ինչու է սերը մարել՝ կարելի է հասկանալ հոգեբանի հետ թերապիայի միջոցով: Կամ, եթե անկեղծորեն պատասխանեք այս հարցերին. ինչո՞ւ էի ես այս մարդու հետ: Որո՞նք էին հարաբերությունների մեջ մտնելու և ամուսնության իմ դրդապատճառները: Ի՞նչ է պատահել մինչև սիրո մարելը:

Ի՞նչ անել, եթե այլևս սեր չկա

300x400

Եկեք պատկերացնենք, որ դուք վերլուծել եք ամեն ինչ և հասկացել, որ իրականում սեր չկա։ Հաջորդ քայլը ձեր զուգընկերոջ հետ այդ մասին անկեղծ զրույցն է։ Կարևոր է քննարկել բոլոր մանրամասները և անկեղծարեն ասել, թե ինչ եք զգում։

Հնարավոր է՝ զրույցի ընթացքում կարողանաք փոխզիջման գալ և հասկանալ, որ, օրինակ, չափազանց շատ եք սևեռվել։ Այս դեպքում հարաբերությունները շարունակելու տարբերակ կա, բայց նոր ձևով։ Օրինակ՝ ամուսնությունը բարելավելու վերաբերյալ կանոնավոր քննարկումներով։

Ընդհակառակը, կա հավանականություն, որ վերջապես հասկանաք, որ ժամանակն է վերջ դնել հարաբերություններին և առանձին ապրել։ Եվ դա լիովին բնական է. այդպես պատահում է։

Ինչո՞ւ է վախենալու ամուսնուց հեռանալը

300x400

Կյանքի նոր փուլի հանդեպ վախը լիովին բնական է։ Բայց եթե դա ձեզ խանգարում է թողնել դժբախտ հարաբերությունները, ժամանակն է մտածել դրա մասին։

Նախ, մտածեք ձեր վախերի մասին. ինչի՞ց եք վախենում։ Օրինակ՝ զուգընկերոջը կորցնելը սովորության պատճառով, ֆինանսական դժվարությունները, միայնությունը կամ կյանքի փոփոխությունները։

Այնուհետև մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր վախը հաղթահարելու համար: Եթե վախենում եք կորցնել ինչ-որ մեկին ձեր կախվածության պատճառով, արժե հասկանալ, թե ինչու է այն զարգացել: Դա կարող է կապված լինել մանկության տրավմայի հետ, և արժե այն քննարկել հոգեբանի հետ:

Եթե վախենում եք կորցնել ձեր ֆինանսական կայունությունը, մշակեք ծրագիր, թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ ապահովել։ Օրինակ՝ որտեղ կարող եք հարմարավետ աշխատել կամ ինչպես կարող եք աշխատավարձի բարձրացում ստանալ ձեր ընկերությունում։

Իրավիճակից դուրս գալու ելք գտնելը և սեփական կյանքի համար պատասխանատվություն ստանձնելը, այլ ոչ թե խնդիրներն ուրիշի վրա դնելը, նշանակում է հասուն դիրքորոշում որդեգրել։ Եվ դրան պետք է ձգտել։

Եթե վախն առաջացել է բաժանումից հետո

300x400

Զուգընկերոջից բաժանվելուց հետո դուք կարող եք անհարմար զգալ, վախերը կարող են կրկին ի հայտ գալ, և հնարավոր է ի հայտ գան նորերը։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այս ամենը կապված է մարդուն մոտ լինելու սովորության հետ։ Եվ որոշ ժամանակ անց դա կանցնի։

Փորձեք կենտրոնանալ ինքներդ ձեր, այլ ոչ թե նախկինի վրա: Գտեք ձեր կյանքի այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն, և աշխատեք դրանց վրա: Դա ոչ միայն կշեղի ձեզ, այլև կօգնի խուսափել դեպրեսիայից:

Հիշե՛ք նաև, որ միայն ինքներդ ձեզ հասկանալով կարող եք մտնել առողջ հարաբերությունների մեջ, որոնք հիմնված կլինեն սիրո և հարգանքի վրա, այլ ոչ թե սովորության և շահի։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2646 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 781 անգամ
04.11.2026
Դիտվել է 502 անգամ
05.11.2026
Դիտվել է 425 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster