Ամերիկացիներ սիրո տոնին կծախսեն միջինը 17,6 մլրդ ԱՄՆ դոլար
11.02.2012
Միջին հաշվարկներով, յուրաքանչյուր ամերիկացի Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ պատրաստվում է ծախսել մոտ 124 ԱՄՆ դոլար:Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առևտրի ազգային ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի բնակիչները սիրո տոնին կծախսեն միջինը 17,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս տարի նույնպես ամենատարածված նվերները բացիկներն են, կոնֆետները, ծաղիկները, հուշանվերները, ընդունված են նաև նվերները՝ գումարի տեսքով: Ամերիկացիների 20%-ն իրենց սիրելիներին կնվիրեն թանկարժեք իրեր, 17% -ը՝ փող, 30%-ը լավագույն նվեր է համարում կոնֆետներն ու ծաղիկները, իսկ մոտ 30%-ն էլ իրենց սիրելիներին կպարգեւեն ռոմանտիկ ընթրիք ռեստորանում: Այդ օրը ամենապահանջված ծաղիկն ալ կարմիր վարդն է:Վաճառված վարդերի քանակը Վալենտինի օրը սովորաբար անցնում է 100 միլիոնը: Իսկ կոնֆետներից ամենապահանջվածը շոկոլադներն են՝ սրտաձև տուփերում:
Փետրվարի 14-ին ամերիկացիները նվերներ են պատրաստում ոչ միայն իրենց սիրելիների, այլև ուսուցիչների, ընկերների, հարազատների, շատերը՝ նաև իրենց ընտանի կենդանիների համար: Սակայն բոլոր ամերիկացիները չէ, որ նշում են Սուրբ Վալենտինի օրը: Շատերն այն արհեստական են համարում և չեն պատրաստվում որևէ կերպ տոնել: Դիտվել է 5211 անգամ
Читать на русском
|