Ո՞րերորդ ժամադրությունից հետո է այցելում սերը. հետազոտություն
17.08.2012
Վերջերս հոգեբանները պարզեցին, որ երկու՝ հակառակ սեռի անձանց միջեւ համակրանքն առաջանում է (եթե, իհարկե, պետք է առաջանա) 6-րդ հայացքից, իսկ սիրահարությունը նկատվում է 14 հանդիպումներից հետո:
Ծանոթությունների բրիտանական կայքերից մեկը հարցում է անցկացրել իր 100.000 այցելուների շրջանում, որպեսզի պարզի, թե նրանց մոտ որքան ժամանակում է համակրանքը փոխակերպվել ուժեղ զգացմունքների: Հարցումը ցույց է տվել, որ քիչ ծանոթ զույգերի մեծ մասը ժամադրության են գնում միջինում շաբաթը երկու անգամ և, որպեսզի նրանք առաջին անգամ համբուրվեն, պահանջվում է մոտ 2 ժամադրություն, իսկ արդեն 2 շաբաթից, այսինքն՝ 4-րդ ժամադրությունից հետո, հնարավոր է դառնում առաջին սեռական հարաբերությունը:
Ըստ հարցման' էլի մի քանի ժամադրություն հետո միայն զույգերը որոշում են ընտրյալին ներկայացնել միմյանց ընկերական միջավայրում, իսկ մոտ 6 ժամադրությունից հետո ծանոթանում են սիելիի ծնողների հետ:
Հարցումը ցույց է տվել նաև, որ համատեղ կյանքի են անցնում այն զույգերը, որոնք հաղթահարում են 60 ժամադրություն 30 շաբաթում շեմը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4487 անգամ
|