Ինչպե՞ս արթնանալ առանց սթրեսների
13.07.2022
Առավոտյան զարթուցիչի զնգոցից ավելի նյարդայնացնող բան հատկապես քնկոտների համար չկա: Զանգից հետո մենք խելագարի պես վեր ենք թռչում անկողնուց և մի կերպ հասցնում չուշանալ դասերից, աշխատանքից կամ հանդիպումից:
Իհարկե, ցանկալի է երկար քունը, բայց այն միշտ չէ, որ հաջողվում է: Գործերի պատճառով հաճախ ուշ քնելն ու առավոտյան վաղ արթնանալը սթրես է ոչ միայն ձեզ համար,այլ նաև ձեր օրգանիզմի: Այն դեռ չի հասցնում արթնանալ, իսկ դուք արդեն ֆիզիկական աշխատանք եք կատարում՝ մեծ սթրեսի ենթարկելով օրգանիզմը: Սակայն այս խնդիրն ունի իր հեշտ և կարճ լուծումը, որը ձեզնից կխլի առավելագույնը 5 րոպե:
Երբ առավոտյան արթնանում եք, մի շտապեք վեր կենալ անկողնուց: Հարկավոր է մինչեւ վեր կանալը արթնացնել օրգանները, գործի գցել բոլոր կենսական ֆունկցիաներն ու համակարգերը:
Դրա համար նախևառաջ շփեք ձեռքերը և հատկապես մատների տակ գտնվող հատվածները, որոնք նշված են նկարում:

Այնուհետև մի ձեռքի ցուցամատով և բութ մատով հերթով սեղմեք մյուս ձեռքի յուրաքանչյուր մատը: Յուրաքանչյուր մատ պետք է 3 անգամ այդպես սեղմեք՝ հատկացնելով ընդամենը 5-10 վայրկյան ամեն մեկին:

Այդպիսով ակտիվացնում եք շատ կարևոր կետեր, որոնք ուղիղ կապ ունեն կենսական կարևորության օրգանների հետ:
Ձեռքի կողքով սղոցաձև շարժումներով շփեք բութ մատի և ցուցամատի արանքում ընկած հատվածը, որը նշված է նկարի վրա: Այսպես դուք ակտիվացնում եք հաստ աղիքի աշխատանքը:

Այս հասարակ գործողությունները կօգնեն ոչ միայն արթնացնել, առողջ պահել օրգանիզմը, այլ նաև հեշտ արթնանալ: Այս վարժություններն անելուց հետո դուք անգամ մեծ ցանկության դեպքում չեք կարողանա քնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8974 անգամ
Читать на русском
|