Վալերի Լեոնտեւին կողոպտել են
31.07.2012
Ռուսաստանցի հայտնի երգիչ Վալերի Լեոնտեւի տունը կողոպտել են, երբ նա հյուրախաղերի է մեկնել: Ինչպես հաղորդում է LifeNews-ը' վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ աղբյուրները, վնասը դեռեւս ճշտված չէ, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Life News-ին հայտնի է դարձել, որ հանցագործները երգչի բնակարանից դուրս են բերել երկու չհրկիզվող պահարան' չհամարձակվելով դրանք բացել տեղում:
Նախնական տվյալներով' սեյֆերում պահվում էր 5 մլն ռուբլի: Հանցագործները տարել են նաեւ ադամանդներով զարդարված ժամացույցը եւ բեմական ոսկյա զարդերը, որոնցից շատերը եւս ադամանդակուռ են եղել:
news.am Դիտվել է 2479 անգամ
|