Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Մարջանագույնը` ամառվա հիթ. նորաձեւ երանգներն ու համադրությունները

27.07.2012

Այս ամառ մարջանագունը դարձավ հիթերի հիթ: Այն, սակայն, բավականին բարդ գույն է և հեշտ չէ այն համադրելը այլ գույների հետ: Մարջանագույնն ավելի հանգիստ, ոչ ագրեսիվ գույն է, քան նարնջագույնը: Այն հիանալի է նայվում արևայրուք ունեցող լեդիների հագին, սակայն մաշկի բաց գույն ունեցողները ևս ընտրում են նրա երանգները: Այն նորաձև տեսք է հաղորդում անկախ կրողի տարիքից, մազերի գույնից ու կազմվածքից:

Այս գույնի երանգները բազմազան են: Մասնագետներն առանձնացնում են 12 երանգներ, իսկ մենք ընտրել ենք դրանցից ավելի ակտուալներն և հետաքրքիրներն այս ամառվա համար:


Գունատ դեղձ. այս տաք երանգը հիանալի է նայվում ոսկեգույն մաշկի վրա: Եթե Ձեր մաշկի գույնը գունատ է, ապա այսպիսի գույն կրելուց առաջ օգտվեք ավտոարևայրուքից: Այս գույնը համապատասխանում է թե գրասենյակի, թե հանգստի համար: Գունատ դեղձի երանգը կարող եք համապատասխանեցնել դեղնաոսկեգույնի, գազարագույնի, բոսորի, լազուրի, մոխրագույնի, սպիտակի, մուգ շագանակագույնի հետ:

Մարգարտյա վարդագույն. այս երանգը գունատ է և նուրբ: Այն հիանալի կնայվի և բաց, և մուգ մաշկի վրա: Լրացրեք այն մարգարտյա զարդերով, լուսնի քարով, փիրուզագույն աքսեսուարով: Այս երանգը Ձեզ խորհրդավորություն կհաղորդի: Համապատասխանեցրեք այն ոչ վառ գույների հետ' բաց մանուշակագույն, ոսկեգույն, սպիտակ, շագանակագույն, մարմնագույն և այլն:

Բաց վարդագույն. այս երանգն առանձնանում է իր սառնությամբ: Այն բավականին վառ է, բայց զուսպ: Այն անհասանելիության և զգացմունքայնության խորհրդանիշ կդառնա: Համադրեք երանգը ոսկեգույնի, արծաթագույնի, փիրուզագույնի հետ:

Վարդագույն դեղձ. սա նուրբ և բարդ գույն է: Այն և սառն է, և տաք: Նրա հետ հիանալի են նայվում հուլունքներով աքսեսուարները: Սա տոնական, բայց միևնույն ժամանակ չպարտադրող երանգ է: Եթե ոզում երջանիկ և կենսասեր մարդու տպավորություն թողնել, ապա այս երանգը Ձեզ համար է:

Նեոնավարդագույն. սա պայծառ ամառային թիթեռնիկ է: Եթե Ձեր դիմագծերը նուրբ են, ապա այս գույնը ամբողջովին փակելու է Ձեզ և նկատելի է լինելու միայն Ձեր հագուստը: Այս գույնին համապատասխանում են փիրուզագույնը, արծաթագույնը, մարգարտագույնը:

Երկաթագույն կավ. հագեցած, փափուկ և միևնույն ժամանակ վառ գույն: Այն հանգստություն և բավարարություն է բերում: Կարող է լինել երեկոյան զգեստ, լողազգեստ, հանգստյան համար նախատեսված հագուստ և այլն:
Այս երանգը հիանալի համապատասխանում է բաց դեղինի, մուգ կարմիրի, բոսորի, լազուրի, կանաչակապտավունի հետ: Սրա հետ կարող եք կրել ադամանդե, զմրուխտե, արծաթե զարդեր:

Մանուշակագույն-վարդագույն. մտածկոտ երանգ է: Հիանալի կհամապատասխանի սառը, ոչ կոնտրաստային արտաքին ունեցողներին: Սրա հետ կրեք արծաթ, մարգարիտ, լուսնի քար, տոպազ կամ ադամանդ: Կհամադրվեն շամպայնի, ազնվամորու գույները, բաց վարդագույնը, բոսորը, դեղնանարնջագույնը, մուգ մոխրագույնն ու շագանակագույնը:

Դիտվել է 15482 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 617 անգամ
15.05.2024
Դիտվել է 163 անգամ
17.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster