«Սիրում եմ երկուսին էլ». ինչպես կատարել բարդ ընտրությունը
25.07.2012
Եթե սիրահարված եք միանգամից երկու հոգու, համաձայն ենք, հեշտ ընտրություն չէ… Շտապեք կարգավորել իրավիճակը, այլապես ստիպված կլինեք ապրել երկատված կյանքի բոլոր դժվարությունները, խաբել հարազատներին, ի վերջո կորցնել նրան, ում միգուցե սիրում էիք իսկապես:
1. Հարցրեք ինքներդ Ձեզ՝ ում հետ կուզեիք անցկացնել ողջ կյանքը: Լինում է, որ սերը շփոթում ենք հրապուրանքի, կրքի հետ: Եթե չորոշակիացնեք դրությունը, սիրահարվածությունը շուտով կանցնի, եւ կափսոսաք, որ բաժանվեցիք հարազատ մարդուց հանուն անցողիկ կրքի:
2. Մտածեք, թե երկուսից ում եք ավելի շատ վախենում կորցնել: Պատկերացրեք՝ նա այլեւս չկա Ձեր կյանքում: Եթե տխրում եք միայն պատկերացնելուց, ապա շատ հավանական է, որ այդ տղամարդու կորուստը շատ ցավագին տանեք: Եթե շատ քիչ եք հանդիպում նրանցից մեկի հետ, եւ Ձեզ պարզապես դուր է գալիս լավ ժամանակ անցկացնելը միասին, ապա նրանից հեռանալն ավելի հեշտ կլինի:
3. Ում հետ եք ավելի քիչ կռվում, ով է Ձեզ ավելի լավ հասկանում եւ հոգ տանում Ձեր մասին: Օբյեկտիվ եղեք: Օրինակ՝ եթե նա Ձեզ վիրավորելու, ցավացնելու առիթը բաց չի թողնում, մի փորձեք ամեն անգամ արդարացում գտնել: Ընտրեք նրան, ով առավել հարգալից է Ձեր նկատմամբ:
4. Ի վերջո, պատասխանեք այս հարցերին՝ «Որ տղամարդու համար եմ ես պատրաստ ավելիի», «Եթե նրանք երկկուսն էլ հիվանդանան, ում մոտ կվազեմ առաջինը»: Լսեք Ձեր սրտին եւ կանացի ինտուիցիային: Դիտվել է 6613 անգամ
|