Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ճեփ-ճերմակի նորաձեւություն. ձյան գույնը' ամառվա թրենդ

18.07.2012

Բոլոր հայտնի գույներից ամենասիմվոլիկը սպիտակն է: Առաջին հերթին այն մաքրության, անմեղության գույնն է: Այսպես, թե այնպես այս գույնը հայտնվում է բոլոր սեզոններին, բայց այս սեզոն այն իսկական հիթ է: Ակտուալ են ինչպես միայն սպիտակ հագուստը, այնպես էլ նրա համադրությունը վառ գույների հետ:

Իրականում սպիտակ իրերը հիանալի համադրվում են միմյանց հետ:

Դուք կարող եք ընտրել սպիտակ հագուստ, կրել սպիտակ աքսեսուարներ և անգամ սպիտակ կոշիկներ: Շատ նուրբ, անմեղ և գեղեցիկ կդիտվի: Այս սեզոնի հիանալի համադրություն է կանաչը և սպիտակը: Եթե սպիտակին ավելացնենք ոսկեգույն կամ արծաթագույն որևէ բան, ապա կստանանք կոկտեյլային տեսք: Իսկ ամենահամարձակ մոդայիկ լուծումը սպիտակ-մարմնագույն համադրությունն է: Դե իսկ սևն ու սպիտակը ինչպես միշտ նորաձև են:

Դեռ միջնադարում սպիտակը մաքրության, անմեղության նշան էր, սակայն Չինաստանում այն համարվում էր խաբեության և ստորության խորհրդանիշ: Եվրոպական մշակույթի մեջ սպիտակ զգեստները համարվում են տոնական:

Ինչպես են դիզայներները տեսնում սպիտակը

Դիզայներները շատ են սիրում սպիտակ ժանյակներով բամբակյա զգեստները: Այսօր նաև մոդայիկ են փետրե բազմաշերտ զգեստները:

Այս գույնը հիանալի ընդգծում է կանացիությունը և սազում է գրեթե բոլորին:

Մի շարք հայտնի դիզայներական տներ նախընտրել են պիջակները, տաբատները, կոմբինիզոնները: Այս ամենի հետ մեկտեղ սպիտակը հաղորդում է արիստոկրատ վեհություն:

Կանացիությամբ հատկապես աչքի են ընկնում Marchesa, Giorgio Armani, Elie Saab, Oscar de la Renta, Valentino, Jil Sander դիզայներական տների հավաքածուները, իսկ Ջոն Գալյանոյի մոդելներն ավելի աչքի են ընկնում սեքսուալությամբ:


Chanel-ի հավաքածուի զարդը դարձավ մարգարիտը, որով զարդարված էին ոչ միայն զգեստները, այլև մոդելների մազերը:

Կան նաև արտասովոր հավաքածուներ ներկայացնողներ, որտեղ շեշտը դրված է տարօրինակության, հետաքրքիր լուծումների վրա:

Միշտ հիշեք, որ՝

1. Սպիտակ հագուստն այնքան էլ չի սազում գունատ մաշկ ունեցողներին: Մաքուր սպիտակ զգեստ կրելու համար ճիշտ կլինի փոքր-ինչ արևայրուք ունենալ:
2. Լայն կառուցվածքով կանանց խորհուրդ չի տրվում հագնել բարակ սպիտակ կտորից զգեստներ:
3. Փայլուն աքսեսուարներով համադրված սպիտակ կտորներն ավելորդ ծավալ են հաղորդում, այնպես որ գեր կանանց սրանք պարզապես հակացուցված են:

 Կրեք սպիտակը հաճույքով և ինչպես միշտ կլինեք անզուգական:

Դիտվել է 8396 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Zoya | 27-07-2012 22:49
shat lavneyn

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 572 անգամ
15.05.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster