Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հայաստանում պահանջված են սլավոնական և հունական տիպի քթերը

07.02.2012

Հայաստանում կանայք այնքան չեն անհանգստանում իրենց շրթունքների, նստատեղի, կրծքերի չափսերից, որքան սարսափում են «հայկական քիթ» կոչվածից: Հատկապես վերջին տասնամյակում, երբ պլաստիկ վիրաբուժությունը նոր թափ ստացավ Հայաստանում, կանայք սկսեցին անխնա ոչնչացնել «հայկական քթերը»: Այժմ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը ռինոպլաստիկան է'

քթի ձևի շտկումը: ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը LN-ին պատմեց, որ գերակշռող են էսթետիկ ցուցումներով կատարվող վիրահատությունները: «Մեզ մոտ գերակշռում են մեծ, սապատավոր, ստորին հատվածը ներքև իջած քթերը, որոնք էլ շտկելու համար մարդիկ դիմում են պլաստիկ վիրաբուժության, որպեսզի ազատվեն շատ բարդույթներից, օգտվեն գեղեցիկ լինելու իրենց իրավունքից»,-մեզ հետ զրույցում ասաց բժիշկը: Այս տեմպերով «հայկական քթին» վաղ թե ուշ կսպառնա «Կարմիր գրքում» հայտնվելու վտանգը, և մի՞թե մենք կկորցնենք մեր ազգային գենոտիպը: «Ո՛չ, վիրահատելով մենք չենք կարող միջամտել մարդու գենոտիպին: Ոչ մի դեպքում: Մենք ուղղակի փոխում ենք արտաքին ինչ-որ մի հատկանիշ»,- պարզաբանեց բժիշկը:

Այնպես որ, սիրելի կանայք, քիթը փոքրացնելը դեռ չի նշանակում հետագա սերունդներին ազատել այդ «ծանրությունից»:
Հայ կանայք այս բնագավառում չափազանց պահանջկոտ են: Գեղեցիկի մասին յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Պլաստիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սամվել Վարդանյանն իր պրակտիկայում հաճախ է հանդիպում, երբ կանայք ցանկանում են ունենալ այնպիսի քիթ, ինչպիսին այս կամ այն աստղը որևէ ամսագրից «Երբեմն իրենց հետ բերում են ամսագիր և ասում. «Ես հենց այս քիթն եմ ուզում իմ դեմքին»: Բայց գոյություն ունի ներդաշնակություն, ըստ որի այս դեմքին այս քիթն է սազում կամ հակառակը: Մենք հաճախորդին նախօրոք ցույց ենք տալիս, թե իր դեմքի վրա այն ինչպիսի տեսք կունենա, ցույց ենք տալիս այն բոլոր հարմար տարբերակները, որոնք իր դիմագծերի հետ ներդաշնակություն կկազմեն»: Ըստ բժշկի' Հայաստանում ամենապահանջվածը սլավոնական և հունական տիպի քթերն են: Իսկ Արմեն Հովհաննիսյանը հավատացնում է, որ հայկական դիմագծերին չեն համապատասխանում սլավոնական ազգերին բնորոշ ծայրը շատ վերև ուղղված քթերը: «Վերջերս մոդայիկ է դարձել, իհարկե ոչ հաճախ, բայց երբեմն մարդիկ ցանկանում են մի փոքր սապատ ունենալ քթի վրա: Եթե առաջ անթերի հարթ քիթն էր իդեալական համարվում, ապա հիմա որոշ կոսմետոլոգիական կենտրոնների տարվա դեմքի մոտ քթի մի փոքր սապատ կա»: Այնպես որ, հարգելի կանայք, մի՛ շտապեք հեռացնել ձեզ այդքան տգեղ թվացող սապատը, որը, չի բացառվում՝ շուտով Ձեզ ինքնատիպություն և նույնիսկ ճանաչվածություն կապահովի:

Ըստ  Սոկրատի տեսության' գեղեցիկ է այն, ինչը օգտակար է և նպատակահարմար: «Հայկական քիթը» իր օգտակարությամբ ու նպատակահարմարությամբ հաստատ չի զիջում հունական կամ սլավոնական քթերին: «Պլաստիկ վիրահատության դիմողների գերակշիռ մասը կազմում են կանայք և հիմանականւմ երիտասարդ կանայք' 18-35»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Յուրաքանչյուր մարդ ունի գեղեցիկ լինելու իրավունք և հատկապես կանայք, որոնցից ամեն քայլափոխի պահանջում են անթերի արտաքին: Միայն թե պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ: «Պետք չէ շատ հրապուրվել այս ամենով, հակառակ դեպքում Դուք կկորցնեք իրականության զգացողությունը: Գնահատեք սեփական առողջությունն ու օգտվեք գեղեցիկ լինելու Ձեր իրավունքից»,- LadyNews-ի ընթերցողներին խորհուրդ է տալիս Արմեն Հովհաննիսյանը:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 7586 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 697 անգամ
01.05.2024
Դիտվել է 666 անգամ
30.04.2024
Դիտվել է 240 անգամ
03.05.2024
Դիտվել է 119 անգամ
04.05.2024
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster