Ամենաբարդը հավանաբար տեսնել կարողանալն է, թե ինչքան պարզ է կյանքն իրականում: Ամեն անգամ, երբ մտածում եմ այդ մասին, հիշում եմ Ռայան Մերֆիի «Կեր, աղոթիր, սիրիր» (Eat, Pray, Love) ֆիլմը: Գլխավոր հերոսուհու (մարմնավորել է Ջուլյա Ռոբերթսը) այդ ցանկությունը՝ րոպեական որոշմամբ թողնել դեպքերի բերումով ՍՏԵՂԾՎԱԾ կյանքը եւ գնալ փնտրելու, ՍՏԵՂԾԵԼ ուզածդ, գայթակղիչ է թվում: Իրականում դա մեր խճճված կյանքի գորդյան հանգույցից մի հարվածով ազատվելու ցանկությունն է, կյանքը պարզ օրենքներով վերսկսելու պոռթկում՝ ԿԵՐ, ԱՂՈԹԻՐ, ՍԻՐԻՐ:
Հոգսերի, պարտականությունների, վախերի բեռը, որ շալակած բարձրանում ենք կյանքի աստիճաններով, ժամանակի ընթացքում մեզ աննկատ կուզիկ է դարձրած լինում, եթե անգամ օրերից մի օր հնարավոր է արդեն այն վայր դնել: Առանց ծանր իրերի, մտքերի, խոսքերի, հույզերի… Պարզ կյանք, որը մաքրաջրվում է իր իսկ բնական ընթացքից:
Ֆիլմի հերոսուհին երկրեերկիր դեգերումներից հետո ներդաշնակության է հասնում ինքնահայեցման միջոցով, այսինքն՝ իր ներսում: Թիկունքում ունենալով դժբախտ սիրո փորձեր՝ ներդաշնակությունը նորից չկորցնելու համար նա հրաժարվում է նոր սիրուց, եւ այն, ինչ նրան ասում է փոքրամարմին արեւելցի իմաստունը, մի գիտակցում է, որ վախազերծում եւ ճկունացնում է կյանքիդ մեջքը. «Աղջիկս, երջանկությունից հավասարակշռությունը կորցնելն էլ կյանքի հավասարակշռության մասն է կազմում»:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: